Չոր մաշկը հաճախ լավ է արձագանքում ապրելակերպի միջոցառումներին, ինչպիսիք են խոնավացնող միջոցների օգտագործումը և երկարատև տաք ցնցուղներից և լոգանքներից խուսափելը:
- Եթե ունեք շատ չոր մաշկ, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ ձեր կարիքներին առավել համապատասխանող որևէ խոնավացնող միջոց:
- Եթե ունեք լուրջ մաշկային հիվանդություն, բժիշկը կարող է այն բուժել դեղատոմսով նախատեսված նրբաքսուքով (կրեմ) կամ քսուքով:
- Եթե ձեր չոր մաշկը սկսում է քոր առաջացնել, կարող եք օգտագործել հիդրոկորտիզոնային լոսյոն:
- Եթե ձեր մաշկը ճաքճքում և բացվում է, ձեր բժիշկը կարող է նշանակել թաց վիրակապեր, որոնք կօգնեն վարակի կանխարգելմանը:
Հոդվածը հրապարակվել է՝ 24-04-2024
Վերջին վերանայում՝ 24-04-2024