Փորձեք այս հմտությունները, որոնք կարող են օգնել ձեր մաշկի խոնավության պահպանմանը:
- Խոնավացրեք. խոնավացնող միջոցը փակում է մաշկի մակերևույթից ջրի հեռացման կամ գոլորշիացման ճանապարհը՝ օգնելով պահպանել ձեր մաշկի պաշտպանիչ պատնեշը: Օգտագործեք խոնավացնող միջոց ողջ օրվա ընթացքում, հատկապես ձեռքերի վրա։ Իսկ դուրս գալուց առաջ օգտագործեք խոնավացնող նրբաքսուք (կրեմ), որը պարունակում է արևապաշտպան միջոց կամ լայն սպեկտրի արևապաշտպան քսուք՝ առնվազն 30 SPF-ով, նույնիսկ ամպամած օրերին: Առատորեն քսեք արևապաշտպան նրբաքսուք և նորից կիրառեք երկու ժամը մեկ կամ ավելի հաճախ, եթե լողում եք կամ քրտնած եք:
- Սահմանափակեք ջրի ազդեցությունը․ լոգանքի և ցնցուղի տևողությունը պահեք մինչև 10 րոպե կամ ավելի քիչ: Օգտագործեք գոլ, ոչ տաք ջուր: Վերջում լավ մաքրաջրեք ձեր մաշկը և չորացրեք: Փորձեք լողանալ ոչ ավելի, քան օրը մեկ անգամ։
- Օգտագործեք թույլ մաքրող միջոց կամ ալերգեն չպարունակող օճառ․ փորձեք ոչ օճառային մաքրող նրբաքսուք կամ ցնցուղի գել: Կամ օգտագործեք անհոտ խոնավացնող օճառ՝ առանց ալկոհոլի կամ ալերգիա առաջացնող նյութերի (հիպոալերգիկ օճառ), հատկապես, եթե հաճախ եք ձեռքերը լվանում: Մանրակրկիտ մաքրաջրեք և չորացրեք ձեր մաշկը: Կիրառեք խոնավացնող նրբաքսուք, քանի դեռ մաշկը դեռ խոնավ է:
- Սափրվեք խնամքով. սափրվելը կարող է չորացնել մաշկը: Եթե սափրվում եք, նախքան սկսելը օգտագործեք որևէ քսանյութ: Սափրեք մազերի աճի ուղղությամբ, եթե դա չի գրգռում ձեր մաշկը: Օգտագործեք սուր սայր և յուրաքանչյուր քսումից հետո լվացեք այն գոլ ջրով: Ավարտելուց հետո կիրառեք խոնավացնող միջոց:
- Ծածկեք ձեր մաշկը ցուրտ կամ քամոտ եղանակին․ խիստ եղանակը կարող է առանձնակի չորացնել մաշկը: Շարֆերը, գլխարկները և ձեռնոցները օգնում են ձեր մաշկի պաշտպանությանը, երբ դրսում եք:
- Հագեք ձեռնոցներ․ պաշտպանեք ձեր ձեռքերը համապատասխան ձեռնոցներով այգեգործություն անելիս, ուժեղ մաքրող միջոցներ օգտագործելիս և մաշկի չորացմանը նպաստող այլ գործողություններ կատարելիս:
- Մաքրաջրվեք և խոնավացրեք ձեր մաշկը լողալուց հետո․ սա հատկապես կարևոր է, եթե լողում եք խիստ քլորացված լողավազանում:
- Խմեք, երբ ծարավ եք․ ամեն օր խմեք կոֆեին չպարունակող ըմպելիքներ, որոնք կօգնեն, որ ձեր մարմնի բոլոր հյուսվածքները, այդ թվում՝ ձեր մաշկը պահպանվեն լավ խոնավացված վիճակում:
- Խնամքով լողացրեք երեխաներին. նորածինների համար 1-2 շաբաթը մեկ լողանալու համար մաքրող միջոցի օգտագործումը սովորաբար բավական է: Հակառակ դեպքում, լողացրեք երեխային միայն ջրով: Այնուամենայնիվ, մաքրեք նրանց տակդիրի տարածքը բարուրի յուրաքանչյուր փոփոխության դեպքում: Օգտագործեք նավթային ժելեի (Վազելին, Ակվաֆոր և այլն) բարակ շերտ, քանի դեռ երեխայի մաշկը խոնավ է:
Հոդվածը հրապարակվել է՝ 24-04-2024
Վերջին վերանայում՝ 23-07-2024