Չոր մաշկը հաճախ ունի ժամանակավոր կամ սեզոնային բնույթ, օրինակ՝ այն կարող է ի հայտ գալ միայն ձմռանը, կամ գուցե անհրաժեշտ լինի երկարատև բուժում:
Չոր մաշկի գանգատներն ու ախտանիշները նույնպես կարող են տարբեր լինել՝ կախված ձեր տարիքից, առողջական վիճակից, մաշկի երանգից, բնակության միջավայրից և արևի ճառագայթման մակարդակից: Դրանք ներառում են՝
- մաշկի ձգվածության զգացում
- մաշկ, որը զգացվում և թվում է կոպիտ
- քորի առաջացում (պրուրիտուս)
- մաշկի թեթևից մինչև ծանր թեփուկավորում, որն առաջացնում է մոխրագույն տեսք և կարող է ազդել չոր շագանակագույն և սև մաշկի վրա
- մաշկի թեթևից մինչև ուժեղ թեփոտում
- ոտքերի վրա ճեղքեր («չոր գետի հուն»)
- բարակ գծեր կամ ճաքեր
- մաշկ, որը տատանվում է կարմրավունից՝ սպիտակ մաշկի վրա մինչև մոխրագույն՝ շագանակագույն և սև մաշկի վրա
- խոր ճաքեր, որոնք կարող են արյունահոսել:
Ե՞րբ դիմել բժշկին
Չոր մաշկի դեպքերի մեծ մասը լավ արձագանքում է ապրելակերպի փոփոխություններին և տնային միջոցներին: Ձեզ կարող է անհրաժեշտ լինել ընտանեկան բժշկի կամ մաշկաբանի խորհրդատվություն, եթե՝
- դուք փորձել եք տնային միջոցներ, բայց ձեր գանգատներն ու ախտանիշները պահպանվում են
- ձեր մաշկը դարձել է բորբոքված կամ ցավոտ
- ձեզ մոտ զարգացել է չոր, հաստ մաշկ՝ որպես քաղցկեղի բուժման կողմնակի ազդեցություն
- ձեր վիճակը ձեզ այնքան անհարմարավտություն է պատճառում, որ կորցրել եք քունը կամ մշտապես շեղվում եք ձեր առօրյա գործերից
- դուք ունեք բաց վերքեր կամ քորից ու քերծվածքներից առաջացած վարակներ
- դուք ունեք թեփուկավոր կամ թեփոտվող մաշկ:
Հոդվածը հրապարակվել է՝ 24-04-2024
Վերջին վերանայում՝ 24-04-2024