Գրադարան
Դիստոնիա. պատճառներ

1 րոպե
Դիստոնիայի ճշգրիտ պատճառը հայտնի չէ:
Սակայն դա կարող է ներառել գլխուղեղի մի քանի շրջանների նյարդային բջիջների միջև հաղորդակցության փոփոխությունները: Դիստոնիայի որոշ ձևեր փոխանցվում են ժառանգաբար:
Դիստոնիան կարող է լինել նաև այլ հիվանդության կամ վիճակի ախտանիշ, այդ թվում՝
- Պարկինսոնի հիվանդություն
- Հանտինգտոնի հիվանդություն
- Վիլսոնի հիվանդություն
- գլխուղեղի տրավմատիկ վնասվածք
- ծննդաբերական վնասվածք
- ինսուլտ
- գլխուղեղի ուռուցք կամ որոշ խանգարումներ, որոնք զարգանում են քաղցկեղով հիվանդ որոշ մարդկանց մոտ (պարանեոպլաստիկ համախտանիշներ)
- թթվածնի պակաս կամ ածխածնի երկօքսիդի թունավորում
- վարակներ, ինչպիսիք են տուբերկուլոզը կամ էնցեֆալիտը (գլխուղեղի բորբոքում)
- որոշ դեղերի կամ ծանր մետաղների թունավորման ռեակցիաներ:
Հոդվածը տեղադրվել է՝ 22-04-2023 վերանայվել է՝ 22-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: