Դիստոնիան տարբեր մարդկանց վրա ազդում է տարբեր ձևերով:
Մկանային կծկանքները (սպազմերը) կարող են`
- սկսել մեկ տեղից, օրինակ՝ ոտքից, պարանոցից կամ ձեռքից, ընդ որում, ֆոկալ դիստոնիան, որը սկսվում է 21 տարեկանից հետո, սովորաբար սկսվում է պարանոցի, ձեռքի կամ դեմքի շրջանում և հակված է մնալ ֆոկալ կամ դառնալ սեգմենտար
- առաջանալ կոնկրետ գործողության ժամանակ, օրինակ՝ ձեռքով գրելիս
- սաստկանալ սթրեսի, հոգնածության կամ անհանգստության ժամանակ
- ժամանակի ընթացքում ավելի նկատելի դառնալ:
Մարմնի այն շրջանները, որոնք կարող են ախտահարվել, ներառում են հետևյալը:
- Պարանոց (պարանոցային դիստոնիա). կծկումների հետևանքով ձեր գլուխը պտտվում և շրջվում է մի կողմ, կամ ձգվում է առաջ կամ հետ՝ երբեմն ցավ պատճառելով:
- Կոպեր. արագ թարթելը կամ կծկանքները հանգեցնում են ձեր աչքերի փակմանը (բլեֆարոսպազմ) և դժվարացնում են տեսնելը: Կծկանքները սովորաբար ցավոտ չեն, բայց կարող են ուժգնանալ, երբ դուք վառ լույսի ներքո եք, կարդում եք, հեռուստացույց դիտում, սթրեսի մեջ եք կամ շփվում եք մարդկանց հետ: Ձեր աչքերը կարող են թվալ չոր, լցված ավազով կամ լույսի նկատմամբ զգայուն:
- Ստորին ծնոտ կամ լեզու (օրոմանդիբուլյար դիստոնիա). դուք կարող եք զգալ աղավաղված խոսք, թքահոսություն, ծամելու կամ կուլ տալու դժվարություն: Օրոմանդիբուլյար դիստոնիան կարող է ցավոտ լինել և հաճախ առաջանում է պարանոցի դիստոնիայի կամ բլեֆարոսպազմի հետ միասին:
- Կոկորդաճեղք և ձայնալարեր (լարինգեալ դիստոնիա). դուք կարող եք ունենալ խզված կամ շշուկով ձայն:
- Ձեռք և նախաբազուկ. դիստոնիայի որոշ տեսակներ առաջանում են միայն այն ժամանակ, երբ դուք կատարում եք կրկնվող գործունեություն, օրինակ՝ գրելը (գրողի դիստոնիա) կամ որոշակի երաժշտական գործիք նվագելը (երաժշտի դիստոնիա): Ախտանիշները սովորաբար չեն առաջանում, երբ ձեր ձեռքը հանգստանում է:
Ե՞րբ դիմել բժշկին
Դիստոնիայի վաղ նշանները հաճախ թեթև են, հազվադեպ և կապված են որոշակի գործունեության հետ: Այցելեք ձեր բժշկին, եթե մկանների ունեք ակամա կծկումներ:
Հոդվածը հրապարակվել է՝ 22-04-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024