Դիստոնիան բուժում չունի, սակայն ախտանիշները կառավարելու համար կարող եք մի քանի բան անել:
- Զգայական հնարքներ՝ կծկանքը (սպազմը) նվազեցնելու համար. ձեր մարմնի որոշ մասերին դիպչելը կարող է հանգեցնել սպազմի ժամանակավոր դադարեցմանը:
- Տաքացնող կամ սառեցնող միջոցներ. տեղային ջերմությունը կամ սառը կիրառելը կարող է օգնել թեթևացնելու մկանային ցավը:
- Սթրեսի կառավարում. սովորեք սթրեսի արդյունավետ հաղթահարման հմտություններ, ինչպիսիք են խորը շնչառությունը, սոցիալական աջակցությունը և դրական ինքնախոսությունը:
Այլընտրանքային բժշկություն
Դիստոնիայի բուժման այլընտրանքային մեթոդները լավ ուսումնասիրված չեն: Հարցրեք ձեր բժշկին հավելյալ բուժումների մասին՝ նախքան դրանք սկսելը: Քննարկեք հետևյալը:
- Խորը շնչառություն և մեդիտացիա. երկուսն էլ կարող են թուլացնել սթրեսը, որը կարող է վատթարացնել կծկանքը:
- Կենսաբանական հակադարձ կապ (բիոֆիդբեք). թերապևտն էլեկտրոնային սարքեր է օգտագործում՝ վերահսկելու ձեր մարմնի գործառույթները, ինչպիսիք են մկանային լարվածությունը, սրտի հաճախականությունը և արյան ճնշումը: Այնուհետև դուք սովորում եք, թե ինչպես վերահսկել ձեր մարմնի արձագանքները, ինչը կարող է օգնել նվազեցնելու մկանային լարվածությունը և սթրեսը:
- Յոգա. յոգան համատեղում է ֆիզիկական կեցվածքները, շնչառական մեթոդները և մեդիտացիան կամ ռելաքսացիան:
Հոդվածը հրապարակվել է՝ 22-04-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024