Գրադարան

Դիստոնիա. ախտորոշում

Դիստոնիա. ախտորոշում

Time Read 1 րոպե

Դիստոնիան ախտորոշելու համար ձեր բժիշկը կարող է սկսել ձեր հիվանդության պատմությունը քննարկելուց և ֆիզիկական քննությունից (բուժզննում):

Որոշելու համար, թե արդյոք կա որևէ պատճառային հիվանդություն, որն առաջացնում է ձեր ախտանիշները, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ հետևյալ հետազոտությունները:

  • Արյան կամ մեզի թեստեր. այս թեստերը կարող են բացահայտել տոքսինների կամ այլ հիվանդությունների նշաններ:
  • ՄՌՏ կամ ԿՏ սքան. այս պատկերային թեստերը կարող են բացահայտել ձեր գլխուղեղի խնդիրները, ինչպիսիք են ուռուցքները, վնասվածքները կամ ինսուլտի տվյալները:
  • Էլեկտրամիոգրաֆիա (ԷՄԳ). այս հետազոտությունը չափում է մկանների ներսում էլեկտրական ակտիվությունը:
  • Գենետիկ թեստավորում. դիստոնիայի որոշ ձևեր կապված են որոշակի գեների հետ: Իմանալը, թե արդյոք դուք ունեք այս գեները, կարող է օգնել բուժումն ընտրելիս:

Հոդվածը տեղադրվել է՝ 22-04-2023 վերանայվել է՝ 22-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով