Գրադարան
էպիդիդիմիտ (մակամորձու բորբոքում)

1 րոպե
Էպիդիդիմիտը ամորձու հետևի մասում գտնվող ոլորուն խողովակի բորբոքումն է, որը կոչվում է մակամորձի (էպիդիդիմ):
Մակամորձին պահպանում է չհասունացած սպերմատոզոիդները և տեղափոխում է հասունացած սպերմատոզոիդները (սերմը): Ցանկացած տարիքի տղամարդիկ կարող են հիվանդանալ էպիդիդիմիտով:
Էպիդիդիմիտն առավել հաճախ առաջանում է բակտերիալ վարակի, ներառյալ սեռական ճանապարհով փոխանցվող վարակների պատճառով, ինչպիսիք են գոնորեան կամ քլամիդիան: Երբեմն ամորձիները նույնպես բորբոքվում են՝ մի վիճակ, որը կոչվում է էպիդիդիմո-օրխիտ:
Էպիդիդիմիտը սովորաբար բուժվում է հակաբիոտիկներով և անհարմարությունը վերացնող միջոցներով:
Հոդվածը տեղադրվել է՝ 03-05-2018 վերանայվել է՝ 26-06-2023 | Հիմնական աղբյուր՝ Evidence-Based Overviews
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: