Գրադարան
Էպիդիդիմիտ. ինքնօգնություն

1 րոպե
Մակամորձու բորբոքումը սովորաբար ուղեկցվում է զգալի ցավով:
Փոշտի շրջանի ցավն ու անհարմարավետության զգացումը մեղմացնելու համար՝
- ավելի շատ ժամանակ տրամադրեք անկողնում պառկելուն
- պառկեք այնպես, որ փոշտը քիչ բարձրացված դիրք ընդունի (օրինակ՝ տակը բարձ դրեք)
- օգտագործեք փոշտի շրջանը սառեցնող միջոցներ, օրինակ՝ սառցեպարկ
- ուժեղ ցավերի դեպքում բժշկի խորհրդով ընդունեք որևէ ցավազրկող դեղամիջոց
- խուսափեք ծանրություն բարձրացնելուց
- խուսափեք սեռական հարաբերություններից՝ մինչև վարակի լիարժեք բուժումը:
Հոդվածը տեղադրվել է՝ 07-04-2021 վերանայվել է՝ 02-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: