Դեռևս պարզ չէ, թե ինչն է առաջացնում կերակրափողի կծկանքներ:
Այնուամենայնիվ, դրանք, ըստ երևույթին, կապված են այն նյարդերի խանգարված գործառույթի հետ, որոնք վերահսկում են կուլ տալու ժամանակ օգտագործվող մկանները:
Առողջ կերակրափողը սովորաբար սնունդը տեղափոխում է ձեր ստամոքսը մի շարք ներդաշնակ մկանային կծկումների միջոցով: Կերակրափողի կծկանքները դժվարացնում են ձեր կերակրափողի ստորին հատվածի պատերի մկանների համակարգումը՝ ուղղված սնունդը ստամոքս տեղափոխելուն:
Գոյություն ունի կերակրափողի կծկանքների երկու տեսակ:
- Կերակրափողի հեռավոր կծկանք. սա նաև կոչվում է պատահական կամ տարածուն (դիֆուզ) կերակրափողային կծկանքներ, կարող է լինել ցավոտ և հաճախ ուղեկցվում է սննդի կամ հեղուկի ետ բարձրացմամբ դեպի կոկորդ (ռեգուգիտացիա):
- Գերկծկումային կերակրափող. սա նաև կոչվում է ջարդամուրճի կամ աքցանային կերակրափող, որը խիստ ցավոտ է և կարող է չառաջացնել ռեգուրգիտացիա:
Ռիսկի գործոններ
Կերակրափողի կծկանքի հստակ ռիսկի գործոններ հայտնի չեն: Կերակրափողի կծկանքների ռիսկը բարձրացնող հավանական գործոններից են՝
- գաստրոէզոֆագեալ ռեֆլյուք հիվանդություն (ԳԷՌՀ)
- բարձր տարիք՝ 60-80 տարեկաններ
- բարձր արյան ճնշում (հիպերտենզիա)
- տագնապ կամ դեպրեսիա
- կարմի գինու ըմպում
- խիստ տաք կամ խիստ սառը հեղուկների կամ սննդի ընդունում:
Հոդվածը հրապարակվել է՝ 05-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024