Ձեր գանգատները լսելուց հետո ձեր բժիշկը խորհուրդ տալ հետևյալը:
- Կերակրափողային (էզոֆագեալ) մանոմետրիա. այս թեստը չափում է կերակրափողի մկանների ռիթմիկ կծկումները, երբ դուք կուլ եք տալիս, կերակրափողի մկանների կողմից գործադրվող կոորդինացումը և ուժը, և թե որքան լավ է ձեր կերակրափողի ստորին սֆինկտերը թուլանում կամ բացվում կուլ տալու ընթացքում:
- Վերին մարսողական համակարգի ռենտգեն, որը նաև կոչվում են էզոֆագոգրաֆիա. ռենտգեն հետազոտությունը կատարվում է կավճագույն հեղուկ խմելուց հետո, որը ներսից ծածկում և լցնում է ձեր մարսողական խողովակի լորձաթաղանթը: Ծածկույթը թույլ է տալիս ձեր բժշկին տեսնել ձեր կերակրափողի, ստամոքսի և վերին աղիքների ուրվագիծը:
- Վերին էնդոսկոպիա. ձեր բժիշկը տեղադրում է բարակ, ճկուն խողովակ, որը հագեցած է լույսով և տեսախցիկով ձեր կոկորդից ներքև, որ զննի ձեր կերակրափողի և ստամոքսի ներսը: Այս գործիքը կոչվում է էնդոսկոպ: Էնդոսկոպիան կարող է օգտագործվել նաև հյուսվածքային նմուշ վերցնելու համար, որը լաբորատորիայում հետազոտվում է կերակրափողի այլ հիվանդությունների համար: Այս հյուսվածքային նմուշը հայտնի է որպես բիոպսիա:
Հոդվածը հրապարակվել է՝ 05-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024