Բուժումը կախված է կերակրափողի կծկանքների հաճախականությունից և ծանրության աստիճանից:
Եթե ձեր կծկանքները հազվադեպ են, ձեր բժիշկը կարող է նախ խորհուրդ տալ խուսափել չափազանց տաք կամ սառը սննդից՝ տեսնելու, թե արդյոք դա մեղմացնում է ձեր գանգատները:
Եթե ձեր կծկանքները դժվարացնում են ուտելը կամ խմելը, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ հետևյալը:
- Կառավարեք պատճառ հանդիսացող վիճակը կամ հիվանդությունը. կերակրափողի կծկանքները երբեմն կապված են այնպիսի վիճակների հետ, ինչպիսիք են այրոցքը (изжога) կամ գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդությունը (ԳԷՌՀ): Ձեր բժիշկը կարող է ԳԷՌՀ-ի բուժման համար խորհուրդ տալ պրոտոնային պոմպի արգելակիչ (ինհիբիտոր): Երբեմն կարող է նշանակվել հակադեպրեսանտ, ինչպիսին է Իմիպրամինը (Տոֆրանիլ): Այս դեղամիջոցը կարող է օգնել կերակրափողի ցավի զգացողության բթացմանը:
- Դեղորայք՝ կլման մկանները թուլացնելու համար. անանուխի յուղը, ՕաբոտուլինումտոքսինA-ի (Բոտոքս) ներարկումները կամ կալցիումական անցուղիների պաշարիչները, ինչպիսիք են Դիլտիազեմը (Կարդիզեմ, Տիազակ և այլն), կարող են քիչ թուլացնել կծկանքը:
- Վիրահատություն (միոտոմիա). եթե դեղամիջոցը չի օգնում, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ միջամտություն, որը ներառում է կերակրափողի ստորին ծայրի մկանների հատումը: Այս միջամտությունը, որը կոչվում է միոտոմիա, կարող է օգնել թուլացնելու կերակրափողի կծկումները: Այս մոտեցման երկարաժամկետ ուսումնասիրությունները հասանելի չեն, ուստի միոտոմիան սովորաբար խորհուրդ չի տրվում կերակրափողի կծկանքի դեպքում: Այնուամենայնիվ, այն կարող է դիտարկվել, եթե այլ բուժումներն անարդյունավետ են:
- Պերօրալ էնդոսկոպիկ միոտոմիա (POEM). POEM միջամտությունը նվազագույն ինվազիվ է: Այս վերջին տեխնիկան ներառում է էնդոսկոպը բերանի միջով և կոկորդով ներքև: Սա թույլ է տալիս վիրաբույժին կտրվածք անել ձեր կերակրափողի ներքին լորձաթաղանթում: Այնուհետեւ, ինչպես ստանդարտ միոտոմիայի դեպքում, վիրաբույժը կտրում է կերակրափողի ստորին ծայրի մկանը: Ինչպես ստանդարտ միոտոմիան, POEM-ը սովորաբար դիտարկվում է միայն այն դեպքում, եթե այլ բուժումները չեն գործում:
Հոդվածը հրապարակվել է՝ 05-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024