Գրադարան
Ֆիբրոադենոմա

1 րոպե
Ֆիբրոադենաման կրծքագեղձի բարորակ (ոչ քաղցկեղային) ուռուցք է, որն ավելի հաճախ զարգանում է 15-35 տարեկան աղջիկների և կանանց շրջանում։
Ֆիբրոադենոման կարող է շոշափվել որպես պինդ, փափուկ, առաձգական կամ կարծր գոյացություն, որն ունի լավ սահմանազատված եզրեր: Այն սովորաբար անցավ է և շոշափելիս կարող է զգացվել որպես մաշկի տակ շարժուն գնդիկ: Ֆիբրոադենոմաները կարող են լինել տարբեր չափի։ Դրանք կարող են ժամանակի ընթացքում մեծանալ կամ ինքնուրույն փոքրանալ ու անհետանալ:
Ֆիբրոադենոմաները համարվում են երիտասարդ կանանց շրջանում կրծքագեղձի բարորակ (ոչ քաղցկեղային) ուռուցքների ամենատարածված տեսակներից մեկը: Բուժումը կարող է ներառել հսկողությունը՝ ուղղված գոյացության չափսի կամ գանգատների փոփոխության հայտնաբերմանը, բիոպսիան կամ վիրահատական հեռացումը:
Հոդվածը տեղադրվել է՝ 28-04-2019 վերանայվել է՝ 02-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: