Ֆիբրոադենոմաների պատճառներն անհայտ են, սակայն հորմոնների հետ, որոնք վերահսկում են ձեր դաշտանները:
Ֆիբրոադենոմաներն ավելի հաճախ հաճախ ի հայտ են գալիս վերարտադրողական տարիքում, կարող են մեծանալ հղիության կամ հորմոնային բուժման ընթացքում և կրճատվել դաշտանադադարից հետո, երբ հորմոնային մակարդակները նվազում է։
Կրծքագեղձերը կազմված են բլթակներից (լոբուլներ), որոնք կաթ արտադրող գեղձիկներ են և ծորաններից (կաթը դեպի պտուկ տանող խողովակներ): Դրանք շրջապատված են գեղձային, ֆիբրոզ և ճարպային հյուսվածքով, որը կանխորոշում է կրծքագեղձերի չափերն ու ձևը: Ֆիբրոադենոմաները զարգանում են բլթակներից: Գեղձային հյուսվածքը և ծորաններն արտաճում են բլթակի վրա և ձևավորում պինդ ուռուցք:
Ֆիբրոադենոմաների ավելի քիչ տարածված տեսակները և հարակից կրծքագեղձի գոյացությունները կարող են չդրսևորել նույն կերպ, ինչ սովորական ֆիբրոադենոմաները: Կրծքագեղձի այս տեսակները ներառում են հետևյալը:
- Բարդ (կոմպլեքս) ֆիբրոադենոմաներ․ սրանք ֆիբրոադենոմա են, որոնք ժամանակի ընթացքում կարող են մեծանալ: Դրանք կարող են սեղմել կամ տեղաշարժել մոտակա կրծքի հյուսվածքը: Ուռուցքի այս տեսակն ախտորոշվում է բիոպսիայով, որով հայտնաբերվում է բջիջների գերաճ (հիպերպլազիա)։
- Հսկա (գիգանտ) ֆիրբոադենոմաներ. հսկա ֆիբրոադենոմաները արագ աճում են՝ հասնելով ավելի քան 5 սանտիմետր: Հսկա ֆիբրոադենոմաները կարող են ցուցված լինել վիրահատական հեռացման, քանի որ կարող են սեղմել մոտակա կրծքի հյուսվածքը կամ այն տեղից դուրս մղել:
- Տերևանման (ֆիլոդային) ուռուցքներ․ ֆիլոդային ուռուցքները և ֆիբրոադենոմաները կազմված են նմանատիպ հյուսվածքներից, սակայն մանրադիտակի տակ ֆիլոդային ուռուցքները տարբերվում են ֆիբրոադենոմայից: Ֆիլոդային ուռուցքները սովորաբար ունեն առանձնահատկություններ, որոնք կապված են ավելի արագ աճի հետ: Ֆիլոդային ուռուցքների մեծ մասը բարորակ են: Սա նշանակում է, որ դրանք քաղցկեղ չեն: Սակայն որոշ ֆիլոդային ուռուցքներ կարող են լինել քաղցկեղային կամ դրանք կարող են վերածվել քաղցկեղի: Ֆիլոդային ուռուցքները հաճախ ցավ չեն պատճառում:
Հոդվածը հրապարակվել է՝ 11-07-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024