Գրադարան

Ֆիբրոադենոմա․ ախտանիշներ

Ֆիբրոադենոմա․ ախտանիշներ

Time Read 1 րոպե

Ֆիբրոադենոմաները կրծքագեղձի պինդ ուռուցքներ են:

Ֆիբրոադենոմաները սովորաբար՝

  • կլորավուն են (գնադաձև) և ունեն հստակ առանձնացված հարթ սահմաններ
  • շարժուն են (շոշափելիս մաշկի տակ ազատ շարժվում են)
  • պինդ կամ ռետինե (փափուկ-առաձգական) բնույթի են
  • անցավ են, թեև երբեմն կարող են առաջացնել լարվություն կամ նույնիսկ դառնալ ցավոտ, հատկապես հերթական դաշտանից առաջ:

Ֆիբրոադենոմաները կարող են ի հայտ գալ մեկ կամ երկու կրծքագեղձերում:

Ե՞րբ դիմել բժշկին

Առողջ կանանց մոտ կրծքագեղձի նորմալ հյուսվածքը հաճախ կարող է թվալ ուռուցիկ: Պայմանավորվեք և հանդիպեք բժշկին, եթե՝

  • կրծքագեղձում հայտնաբերել եք նոր ուռուցիկ գոյացություն
  • նկատել եք կրծքագեղձերի այլ փոփոխություններ
  • կրծքագեղձում առկա ուռուցքային գոյացությունն աճել կամ փոփոխվել է և կարծես ավելի է սահմանազատվել շրջապատող հյուսվածքներից:

Հոդվածը տեղադրվել է՝ 11-07-2021 վերանայվել է՝ 03-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով