Գրադարան
Արգանդի միոմա. բարդություններ

1 րոպե
Արգանդի միոմաները կամ ֆիբրոիդները սովորաբար վտանգավոր չեն, սակայն կարող են առաջացնել անհարմարավետություն և բարդություններ՝ սկսած արյան կարմիր բջիջների քչացումից (անեմիա) մինչև ծանր արյունահոսություն:
Արգանդի միոմաների սուր արյունահոսությունը հազվադեպ առաջացնում է արյան փոխներարկման կարիք:
Հղիությունը և արգանդի միոման
Միոմաները սովորաբար չեն ազդում հղիանալու ունակության վրա: Այնուամենայնիվ, հնարավոր է, որ միոմաները, հատկապես՝ ենթալորձային տեղակայման, որոնք առաջացնում են արգանդի խոռոչի ձևախախտում, հանգեցնեն անպտղության կամ հղիության կորստի (վիժում):
Արգանդի միոմաները նաև կարող են բարձրացնել հղիության որոշ բարդությունների զարգացման ռիսկը, ինչպիսիք են ընկերքի շերտազատումը, պտղի աճի հապաղումը և վաղաժամ ծննդաբերությունը:
Հոդվածը տեղադրվել է՝ 15-07-2021 վերանայվել է՝ 03-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: