Արգանիդի միոմա (ֆիբրոիդ) ունեցող բազմաթիվ կանայք որևէ գանգատ չեն նշում:
Եթե արգանդի միոման առաջացնում է ախտանիշներ, դրանք սովորաբար կախված են տեղակայումից, չափսերից և միոմաների քանակից՝
- առատացած դաշտանային արյունահոսություն
- ավելի քան մեկ շաբաթ տևող դաշտաններ
- որովայնի ստորին հատվածում կամ կոնքում ծանրության ու ճնշման զգացում կամ ցավ
- հաճախակի միզարձակում
- միզապարկը դատարելու դժվարություն
- փորկապություն
- գոտկային շրջանի կամ ոտքերի ցավեր:
Արգանդի միոման հազվադեպ կարող է առաջացնել սուր ցավ, եթե չափսերով գերակշռում է առկա արյան հոսքին, որի պատճառով սկսում է քայքայվել:
Միոմաները սովորաբար դասակարգվում են ըստ տեղակայման։
- Ներմկանային (ինտրամուրալ) միոմաներն աճում են արգանդի մկանային պատի հաստության մեջ: Սա ամենահաճախ հանդիպող տեսակն է։
- Ենթալորձային (սուբմուկոզ միոմաները գտնվում են արգանդի ներսի մակերևույթին (լորձաթաղանթի տակ) և կարող են մեծանալ դեպի ներս՝ ձևախախտելով արգանդի խոռոչը։
- Ենթաշճային (սուբսերոզ) միոմաները գտնվում են արգանդի մակերեսին (շճաթաղանթի տակ) և կարող են մեծանալ արգանդի սահմաններից դուրս:
Ե՞րբ դիմել բժշկին
Այցելեք բժշկին, եթե ունեք՝
- չմեղմացող կոնքային ցավեր
- մշտապես առատ, երկարատև կամ ցավոտ դաշտաններ
- դաշտանների միջև արյան հետքեր կամ արյունահոսություն
- միզապարկի դատարկման դժվարություն
- արյան կարմիր բջիջների (էրիթրոցիտներ) անբացատրելի ցածր քանակ (անեմիա):
Դիմեք անհետաձգելի բուժօգնության, եթե ունեք հանկարծակի սկսված առատ հեշտոցային արյունահոսություն կամ սուր կոնքային ցավեր:
Հոդվածը հրապարակվել է՝ 15-07-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024