Կան բազմաթիվ բաներ, որոնց մասին պետք է հոգ տանել և նախատեսել, ինչպես նաև կան գիտելիքներ և հմտություններ, որոնց մասին պետք է տեղեկացված լինեք, որպեսզի ինքներդ նպաստեք ձեր իսկ հղիության նորմալ ընթացքին:
Ծանոթացեք ձեր հղիության և ապագա երեխայի աճի շաբաթական զարգացումներին՝ սեղմելով ստորև հղումները:
0 մինչև 8 շաբաթական հղիություն․ վերջին դաշտանային ցիկլից երեք շաբաթ անց ձեր բեղմնավորված ձվաբջիջը դանդաղորեն ֆալոպյան փողով տեղափոխվում է դեպի արգանդ: Սա հղիության սաղմնային (էմբրիոնալ) շրջանն է:
9 մինչև 12 շաբաթական հիղություն․ այս շրջանում դանդաղորեն ձևավորվում է ձեր երեխայի դեմքը, աչքերը դառնում են ավելի տեսանելի և ծիածանաթաղանթը սկսում է գունավորվել: Դուք կարող եք դեռ ունենալ որոշակի թուլություն և այլ թեթև գանգատներ, սակայն այս երևույթները պետք է աստիճանաբար անհետանան: Հղիությունը թևակոխում է իր պտղային (ֆատալ) շրջանը:
«Սաղմ» և «պտուղ» տերմինների միջև տարբերակումը կատարվում է՝ արտացոլելու այն փաստը, որ հղիության 9-10 շաբաթական ժամկետում օրգանոգենեզը (օրգանների սաղմնավորում) հիմնականում ավարտվում է և սկսվում է պտղի աճի և օրգանների հասունացման շրջանը:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։