Դուք արդեն ձեր «ճանապարհորդության» եզրափակիչ փուլում եք. սա ձեր հղիության վերջին փուլի առաջին շաբաթն է:
Որոշ առումով, եզրափակիչ այս երեք ամիսները մի քիչ նման են առաջին երեքին: Դուք կարող եք լինել ավելի շատ «լցվել» թուլությամբ ու հոգնածության զգացումով և դառնալ ավելի շատ հուզական: Ձեր որովայնի և գոտկատեղի ցավերը կամ անհարմարավետության զգացումը (դիսկոմֆորտ) դառնում են ավելի երկարատև կամ կայունանում են: Փորձեք ձեզ հնարավորինս հանգիստ վիճակում պահել:
Ծանոթացեք ձեր երեխայի աճի և ձեր հղիության շաբաթական զարգացումներին՝ սեղմելով ստորև հղումները:
- 29 մինչև 32 շաբաթական հղիություն. մոտ 32-րդ շաբաթվա մեջ ձեր երեխան սովորաբար պառկած է գլխով ներքև վիճակում և պատրաստ է ծնվելուն: Այս փուլում երեխան շարունակում է լինել խիստ ակտիվ, և դուք հավանաբար զգում եք նրա բազմաթիվ շարժումները: Գիշերային ժամերին ոտքերի ջղաձգումները տարածված են 29-32 շաբաթական հղիների շրջանում:
- 33 մինչև 36 շաբաթական հղիություն. ձեր երեխայի ոսկրերը սկսում են պնդանալ, թեև գանգի ոսկրերը շարունակում են մնալ փափուկ և միմյանցից առանձնացված, որպեսզի ծննդաբերական ուղիներով անցնելը դարձնեն ավելի հեշտ: Դուք հավանաբար զգում եք, որ ձեր արգանդը սկսում է ժամանակ առ ժամանակ կծկվել ու լարվել: Դրանք այսպես կոչված «Բրաքստոն-Հիկսի» կծկանքներն են:
- 37 մինչև 40 շաբաթական հղիություն. 37-րդ շաբաթվա սկզբին ձեր հղիությունը կարող է համարվել ժամկետային: Մինչև ծննվելը ձեր երեխայի գլուխը պետք է շարժվի ներքև՝ դեպի ձեր կոնք. սա նախանշում է ծննդաբերության սկիզբը, որին պետք է հաջորդեն կանոնավոր երկունքի ցավերը:
- Ժամկետանց հղիություն. հղիությունը նորմայում տևում է ձեր վերջին դաշտանի առաջին օրվանից սկսած շուրջ 40 շաբաթ կամ շուրջ 280 օր: Սակայն որոշ կանանց մոտ հղիությունը կարող է դառնալ ժամկետանց, ծննդաբերությունը՝ ուշացած, իսկ ծնված երեխան՝ հավանաբար գերհասուն:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-04-2020
Վերջին վերանայում՝ 23-04-2024