Առողջական խնդիրներ
Հղիության երկրորդ եռամսյակ (տրիմեստր)

1 րոպե
Հղիության երկրորդ եռամսյակում ձեր երեխան լիարժեք ձևավորված է և նրա աճը շարունակվում է:
Եթե ունեիք առավոտյան սրտխառնոց, ապա պետք է նկատեք, որ այս եռամսյակի ընթացքում ձեր գանգատները սկսում են մեղմանալ:
Ծանոթացեք ձեր հղիության և ձեր ապագա երեխայի աճի շաբաթական զարգացումներին՝ սեղմելով ստորև հղումները:
- 13 մինչև 16 շաբաթական հղիություն. ձեր երեխան՝ սկսած գլխայինից մինչև պոչուկային ծայրն ունի 85 մմ երկարություն: Եթե ունեք առավոտյան սրտխառնոց, այն պետք է աստիճանաբար անհետանա մոտ 13 կամ 14 շաբաթվա մեջ։
- 17 մինչև 20 շաբաթական հղիություն. 17-րդ շաբաթականում ձեր երեխայի գլխի և մարմնի անհամաչափությունը բավականին հարթվում է, և նրա գլխի մեծ լինելն այլևս քիչ ակնհայտ է։
- 21 մինչև 24 շաբաթական հղիություն. 24-րդ շաբաթականում ձեր երեխան ունի ապրելու շանս, եթե ծնվի: Մինչև այս ժամկետը ծնված երեխաների մեծ մասը չի ապրում, քանի որ նրանց օրգանները բավարար զարգացած չեն:
- 25 մինչև 28 շաբաթական հղիություն. ձեր երեխան կարող է սկսել հետևել անթուն մնալու և քնելու օրակարգին: Շատ հաճախ երեխայի այս ռեժիմը տարբերվում է ձերինից:
Հոդվածը տեղադրվել է՝ 26-04-2020 վերանայվել է՝ 08-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:
Նույն այս թեմայով
- Հղիության առաջին եռամսյակ (տրիմեստր)
- 0-ից մինչև 8 շաբաթական հղիություն
- 9-ից մինչև 12 շաբաթական հղիություն
- Հղիության երրորդ եռամսյակ (տրիմեստր)
- Ժամկետանց հղիություն կամ հղիության գերկրում
- 17-ից մինչև 20 շաբաթական հղիություն
- 25-ից մինչև 28 շաբաթական հղիություն
- 13-ից մինչև 16 շաբաթական հղիություն
- 37-ից մինչև 40 շաբաթական հղիություն
- 21-ից մինչև 24 շաբաթական հղիություն
- 33-ից մինչև 36 շաբաթական հղիություն
- 29-ից մինչև 32 շաբաթական հղիություն