Ֆրոնտոտեմպորալ դեմենցիայի (ՖՏԴ) կամ ճակատաքունքային թուլամտության դեպքում գլխուղեղի ճակատային և քունքային բլթերը փոքրանում են, և գլխուղեղում կուտակվում են որոշ նյութեր:
Թե ինչն է այս փոփոխությունները պատճառը, սովորաբար հայտնի չէ:
Որոշ գենետիկ փոփոխություններ (մուտացիաներ) կապված են ՖՏԴ-ի հետ: Սակայն, ՖՏԴ ունեցող մարդկանց կեսից ավելին դեմենցիայի ընտանեկան պատմություն (անամնեզ) չունի:
Հետազոտողները հաստատել են, որ ֆրոնտոտեմպորալ դեմենցիայի որոշ գենային փոփոխություններ նկատվում են նաև ամիոտրոֆիկ կողմային սկլերոզի դեպքում: Ավելի շատ հետազոտություններ են անցկացվում՝ հասկանալու այս երկու հիվանդությունների միջև կապը:
Ռիսկի գործոններ
Ֆրոնտոտեմպորալ դեմենցիա ունենալու ձեր ռիսկն ավելի բարձր է, եթե ունեք դեմենցիայի ընտանեկան պատմություն (անամնեզ): Ռիսկի այլ հայտնի գործոններ չկան:
Հոդվածը հրապարակվել է՝ 22-02-2024
Վերջին վերանայում՝ 26-04-2024