Երբ ֆրոնտոտեմպորալ դեմենցիայի (ՖՏԴ) կամ ճակատաքունքային թուլամտության ախտանիշները վատթարանան, կառաջանա խնամողների օգնության կարիք:
Խնամակալները կարող են օգնել ձեզ ամենօրյա գործունեության, անվտանգության պահպանման, տրանսպորտի ապահովման և ֆինանսների հարցում օժանդակելու մեջ: Բժիշկը ձեզ կտեղեկացնի, թե երբ է ձեզ անհրաժեշտ դադարեցնել մեքենա վարելը կամ թույլ տալ, որ որևէ մեկին վստահեք ձեր ֆինանսների կառավարումը:
Կարևոր է նաև կանոնավոր սրտանոթային վարժանքներ կատարելը: Դա կարող է օգնել ձեր տրամադրության և մտածելու հմտությունների բարելավմանը:
Տանը կարող է օգտակար լինել որոշակի փոփոխություններ կատարելը, որ առօրյա գործերն ավելի հեշտ լինեն և նվազեցնեք վնասվածքներ ստանալու հավանականությունը: Օրինակ՝ հանեք գորգերը՝ վայր ընկնելու ռիսկը կրճատելու համար: Կամ ավելացրեք բազրիքներ և այլ հարմարանքներ՝ զուգարանից և լոգարանից օգտվելը հեշտացնելու համար:
Խնամակալները կարող են հաղթահարել վարքագծային ախտանշանները՝ փոխելով դեմենցիայով տառապող մարդկանց հետ փոխհարաբերության ձևը: Հարցրեք ձեր սիրելիի բժշկին այն ռեսուրսների մասին, որոնք անցկացնում են դեմենսիայով տառապող մարդու խնամքի վերաբերայլ դասընթացներ:
Վարքագծային ախտանշանների օրգաիր պահելը կարող է օգնել ձեզ հստակեցնելու շրջակա միջավայրի այն գործոնները, որոնք առաջացնում են ախտանիշներ: Այս քայլերը նույնպես կարող են օգնել՝
- բաց թողեք այն միջոցառումները կամ գործողությունները, որոնք առաջացնում են ոչ ցանկալի վարքագիծ
- հեռու պահեք բացասական ազդակները, ինչպիսիք են մեքենայի բանալիները
- պահպանեք հանգիստ և խաղաղ միջավայր
- սահմանեք օրվա հստակ օրակարգ
- պարզեցրեք ամենօրյա առաջադրանքները
- շեղեք և վերաուղղեք ուշադրությունը վնասակար կամ ոչ պատշաճ վարքագծերից:
Հոդվածը հրապարակվել է՝ 22-02-2024
Վերջին վերանայում՝ 26-04-2024