Դեռև չկա ֆրոնտոտեմպորալ դեմենցիայի (ՖՏԴ) կամ ճակատաքունքային թուլամտության վերջնական կամ որևէ բուժում, թեև հնարավոր բուժումների հետազոտությունները շարունակվում են:
Ալցհեյմերի հիվանդության բուժման կամ դանդաղեցման համար օգտագործվող դեղամիջոցներն, ըստ երևույթին, օգտակար չեն ՖՏԴ ունեցող մարդկանց համար: Ավելին, Ալցհեյմերի հիվանդության որոշ դեղամիջոցներ կարող են վատթարացնել ՖՏԴ-ի ախտանիշները: Սակայն որոշ դեղամիջոցներ և խոսքային թերապիան կարող են օգնել ախտանիշների կառավարմանն ու վերահսկմանը:
Դեղորայքային բուժում
Այս դեղամիջոցները կարող են օգնել ՖՏԴ-ի վարքաբանական ախտանիշների կառավարմանը:
- Հակադեպրեսանտներ. հակադեպրեսանտների որոշ տեսակներ, օրինակ՝ Տրազոդոնը, կարող են մեղմացնել վարքագծային ախտանիշները: Որոշ մարդկանց համար նաև արդյունավետ են սերոտոնինի հետզավթման ընտրողական ինհիբիտորները (արգելակիչներ): Այս խմբի դեղամիջոցներից են՝ Ցիտալոպրամ (Ցելեքսա), Էսցիտալոպրամ (Լեքսապրո), Պարոքսետին (Պաքսիլ, Բրիսդելլե) կամ Սերտրալին (Զոլոֆտ):
- Հակափսիխոտիկներ. հակափսիխտոիկ դեղամիջոցները, ինչպիսիք են Օլանզապինը (Զիպրեքսա) կամ Կվետիապինը (Սերոքվել), երբեմն օգտագործվում են ՖՏԴ-ի վարքագծային ախտանիշները բուժելու համար: Սակայն, այս դեղամիջոցները պետք է զգուշությամբ օգտագործվեն դեմենցիա ունեցող մարդկանց մոտ լուրջ կողմնակի բարդությունների, ներառյալ՝ մահվան ռիսկի բարձրացման պատճառով:
Ոչ դեղորայքային բուժում (թերպաիաներ)
Ֆրոնտոտեմպորալ դեմենցիա ունեցող մարդիկ, ովքեր լեզվային խնդիրներ ունեն, կարող են օգտվել խոսքային թերապիայից: Թերապիայի այս տեսակը մարդկանց սովորեցնում է օգտագործել հաղորդակցման օժանդակության միջոցներ:
Հոդվածը հրապարակվել է՝ 22-02-2024
Վերջին վերանայում՝ 26-04-2024