Ճակատաքունքային թուլամտությունը (ՃՔԹ) կամ ֆրոնտոտեմպորալ դեմենցիան (ՖՏԴ) գլխուղեղի մի խումբ հիվանդությունների ընդհանրական անվանումն է, որոնք հիմնականում ազդում են գլխուղեղի ճակատային և քունքային բլթերի վրա:
Գլխուղեղի այս շրջանները կապված են անձնականության, վարքագծերի և լեզվի հետ:
ՖՏԴ-ի ժամանակ այս բլթերի որոշ մասեր փոքրանում են, որը հայտնի է որպես ապաճում (ատրոֆիա): Ախտանիշները կախված են նրանից, թե գլխուղեղի որ հատվածն է տուժել: ՖՏԴ ունեցող որոշ մարդկանց մոտ զարգանում են անձնային, այդ թվում՝ բնավորության փոփոխություններ: Նրանք դառնում են սոցիալապես անհամարժեք և կարող են լինել իմպուլսիվ կամ հուզական անտարբեր: Մյուսները կորցնում են լեզուն ճիշտ օգտագործելու ունակությունը:
Ֆրոնտոտեմպորալ դեմենցիան կարող է սխալ ախտորոշվել որպես հոգեկան խանգարում կամ որպես Ալցհեյմերի հիվանդություն: Սակայն, ՖՏԴ-ն հակված է ի հայտ գալ ավելի երիտասարդ տարիքում, քան Ալցհեյմերի հիվանդությունը: Այն հաճախ սկսվում է 40-65 տարեկանում, չնայած կարող է առաջանալ նաև ավելի ուշ կյանքում: ՖՏԴ-ն հանդիսանում է դեմենցիայի մոտ 10%-ից 20%-ի պատճառը:
Իմացե՛ք ավելին դեմենցիայի մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 22-02-2024
Վերջին վերանայում՝ 28-04-2024