Գրադարան
Գալակտոռեա (կաթնահոսություն)

1 րոպե
Գալակտոռեան պտուկային կաթնային արտադրություն է, որը կապ չունի կրծքով կերակրման ընթացքում նորմալ կաթնարտադրության հետ:
Գալակտոռեան ինքնին հիվանդություն չէ, սակայն կարող է հանդես գալ որպես մեկ այլ առողջական խնդիրի ախտանիշ: Այն սովորաբար ի հայտ է գալիս կանանց մոտ, նույնիսկ եթե երբևէ չեն ծննդաբերել կամ դաշտանադադարից հետո: Սակայն, հազվադեպ կաթնահոսություն կարող է գրանցվել նաև տղամարդկանց և նույնիսկ նորածինների մոտ:
Կրծքագեղձերի ավելցուկային խթանումը, դեղամիջոցների կողմնակի ազդեցությունները կամ հիպոֆիզի (մակուղեղ) հիվանդությունները կարող են նպաստել գալակտոռեայի դրսևորմանը: Հաճախ գալակտոռեա առաջանում է կաթնատվությունը խթանող պրոլակտին հորմոնի մակարդակի բարձրացման պատճառով:
Երբեմն գալակտոռեայի պատճառը մնում է անհայտ: Հիվանդությունը կարող է ինքնուրույն լավանալ:
Հոդվածը տեղադրվել է՝ 27-02-2021 վերանայվել է՝ 05-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: