Գրադարան

Գալակտոռեա. ախտանիշներ

Գալակտոռեա. ախտանիշներ

Time Read 1 րոպե

Կաթնահոսությունն ուղեկցվում է որոշ ախտանիշներով:

Գալակտոռեայի հետ կապված ախտանիշներից են՝

  • պտուկներից կայուն կամ ընդմիջվող կաթնային արտադրություն
  • պտուկից արտադրություն, որը ներառում է բազմաթիվ կաթնածորաններ
  • ինքնաբուխ հոսող կամ ձեռքով սեղմելիս պտուկից արտադրություն
  • մեկ կամ երկու կրծքագեղձերի ախտահարում
  • բացակայող (ամենոռեա) կամ անկանոն դաշտանային ցիկլեր
  • գլխացավեր կամ տեսողության խնդիրներ:

Ե՞րբ դիմել բժշկին

Եթե հղի չեք կամ կրծքով կերակրող մայր չեք և ունեք մեկ կամ երկու պտուկներից ինքնաբուխ (առանց արտաքին խթանման) կայուն կաթնային արտադրություն, այցելեք ձեր բժշկին:

Եթե ​​կրծքագեղձի գրգռումը, ինչպիսին է պտուկների չափից ավելի մանիպուլյացիան սեռական ակտիվության ժամանակ, առաջացնում է պտուկային արտահոսք մի քանի ծորաններից, դուք անհանգստանալու քիչ պատճառ ունեք: Արտադրությունը, հավանաբար, ոչ մի խանգարում չի ազդարարում, և հաճախ ինքնուրույն է անցնում: Եթե ունեք ​​մշտական ​​արտադրություն, որը չի անհետանում, պայմանավորվեք ձեր բժշկի հետ այն ստուգելու համար:

Եթե պտուկից արտադրությունը կաթնային չէ, հատկապես, եթե արյունային է, դեղին կամ թափանցիկ, որն արտահոսում է միայն մեկ կաթնածորանից և կապված է կրծքագեղձում շոշափվող ուռուցքային կամ կասկածելի գոյացության հետ, առանց հետաձգելու այցելեք ձեր բժշկին, քանի որ այս նշանները կարող են լինել կրծքագեղձի քաղցկեղի ախտանիշներից մեկը:

Հոդվածը տեղադրվել է՝ 26-05-2021 վերանայվել է՝ 05-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով