Ըստ անհրաժեշտության գալակտոռեայի բուժումն ուղղված է պատճառի վերացմանը:
Այնուամենայնիվ, երբեմն բժիշկներին չի հաջողվում հստակ որոշել գալակտոռեայի պատճառը: Նման իրավիճակում բժիշկն ամեն դեպքում առաջարկում է բուժում, եթե ունեք անհանգստացնող կամ մշտական պտուկային արտադրություն: Օրգանիզմում պրոլակտինի մակարդակը նվազեցնող կամ ազդեցությունն արգելափակող դեղերը կարող են օգնել գալակտոռեայի վերացմանը:
| Պատճառ | Հնարավոր բուժում |
|---|---|
| Դեղամիջոցների օգտագործում | Հնարավորության դեպքում դեղամիջոցների ընդունման դադարեցում կամ փոխարինում այլ դեղերով: |
| Հիպոթիրեոզ | Փոխարինող հորմոնային բուժում, օրինակ՝ Լևոթիրոքսին։ |
| Հիպոֆիզի ուռուցք (պրոլակտինոմա) | Ուռուցքի չափսերը կրճատող դեղեր կամ վիրահատական հեռացում: |
| Անհայտ պատճառ | Պրոլակտինի մակարդակը նվազեցնող դեղեր, օրինակ՝ Բրոմկրիպտին կամ Կաբերգոլին: Կողմնակի ազդեցություններից են՝ սրտխառնոց, գլխապտույտ և գլխացավեր: |
Հոդվածը հրապարակվել է՝ 26-05-2021
Վերջին վերանայում՝ 05-05-2024