Գորտնուկների առաջացման պատառը մարդու պապիլոմավիրուսն է (ՄՊՎ):
Կան ՄՊՎ-ի ավելի քան 40 շտամներ, որոնք ազդում են սեռական շրջանի վրա:
Սեռական գորտնուկները կամ կոնդիլոմաները գրեթե միշտ տարածվում են սեռական շփման միջոցով: Ձեր գորտնուկները պարտադիր չէ, որ տեսանելի լինեն, որ վարակը փոխանցեք ձեր սեռական զուգընկերոջը:
Ռիսկի գործոններ
Սեռական ակտիվությամբ զբաղվող մարդկանց մեծ մասը որոշակի ժամանակ վարակվում է սեռական օրգանների ՄՊՎ-ով: Գործոնները, որոնք կարող են մեծացնել ձեր վարակվելու ռիսկը, ներառում են՝
- մի քանի զուգընկերների հետ անպաշտպան սեռական հարաբերություն ունենալը
- մեկ այլ սեռական ճանապարհով փոխանցվող վարակ ունենալը
- սեռական հարաբերություն ունենալը մի զուգընկերոջ հետ, որի սեռական պատմությունը չգիտեք
- վաղ երիտասարդ տարիքում սեռական ակտիվ դառնալը
- թուլացած իմունային համակարգ ունենալը, օրինակ՝ ՄԻԱՎ-ի կամ օրգանների փոխպատվաստումից ստացված դեղերի պատճառով:
Հոդվածը հրապարակվել է՝ 13-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024