Գրադարան

Սեռական գորտնուկներ. բարդություններ

Սեռական գորտնուկներ. բարդություններ

Time Read 1 րոպե

Մարդու պապիլոմավիրուսային (ՄՊՎ) վարակի բարդությունները կարող են ներառել հետևյալը:

  • Քաղցկեղ. արգանդի վզիկի քաղցկեղը սերտորեն կապված է սեռական օրգանների ՄՊՎ վարակի հետ: ՄՊՎ-ի որոշ տեսակներ կապված են նաև ամոթույքի (վուլվա), հետանցքի, առնանդամի և բերանի ու կոկորդի քաղցկեղի հետ: ՄՊՎ վարակը միշտ չէ, որ հանգեցնում է քաղցկեղի, սակայն կանանց համար կարևոր է կանոնավոր ՊԱՊ թեստ անցնել, հատկապես նրանց, ովքեր վարակվել են ՄՊՎ-ի ավելի բարձր ռիսկային տեսակներով:
  • Խնդիրներ հղիության ընթացքում. հազվադեպ, հղիության ընթացքում գորտնուկները կարող են մեծանալ՝ դժվարացնելով միզելը: Հեշտոցի պատի գորտնուկները կարող են խանգարել ծննդաբերության ժամանակ հեշտոցային հյուսվածքների ձգմանը: Ամոթույքի կամ հեշտոցի վրա մեծ գորտնուկները ծննդաբերության ժամանակ ձգվելիս կարող են արյունահոսել: Խիստ հազվադեպ, սեռական օրգանների գորտնուկներով մորից ծնված երեխան կոկորդում կարող է առաջանալ գորտնուկ: Նորածնին կարող է անհրաժեշտ լինել վիրահատություն, որ շնչուղիները չփակվեն:

Հոդվածը տեղադրվել է՝ 13-05-2023 վերանայվել է՝ 13-05-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով