Եթե ձեր գորտնուկները անհանգստություն չեն առաջացնում, հնարավոր է, որ բուժման կարիք չունենաք:
Սակայն, եթե ունեք քոր, այրոցի զգացում և ցավ, կամ եթե մտահոգված եք վարակի տարածմամբ, ձեր բժիշկը կարող է օգնել ձեզ վերացնելու բռնկումը դեղորայքի կամ վիրահատության միջոցով:
Այնուամենայնիվ, գորտնուկները հաճախ վերադառնում են բուժումից հետո: Ինքնին վիրուսի բուժում չկա:
Դեղորայքային բուժում
Անմիջապես ձեր մաշկի վրա կիրառվող սեռական գորտնուկների բուժումները ներառում են հետևյալը:
- Իմիքվիմոդ (Ալդերա, Զիկլարա). այս նրբաքսուքը (կրեմ), ըստ երևույթին, ուժեղացնում է ձեր իմունային համակարգի ունակությունը՝ պայքարելու սեռական գորտնուկների դեմ: Խուսափեք սեռական շփումից, քանի դեռ նրբաքսուքը ձեր մաշկին է: Այն կարող է թուլացնել պահպանակներն ու դիֆրագմները և գրգռել ձեր զուգընկերոջ մաշկը: Հնարավոր կողմնակի ազդեցություններից մեկը մաշկի կարմրությունն է: Այլ կողմնակի ազդեցությունները կարող են ներառել բշտիկներ, մարմնի ցավ, հազ, ցան և հոգնածություն:
- Պոդոֆիլին և Պոդոֆիլոքս (Կոնդիլոքս). Պոդոֆիլինը բուսական ծագման խեժ է, որը ոչնչացնում է սեռական գորտնուկի հյուսվածքը: Ձեր բժիշկը կիրառում է այս լուծույթը: Պոդոֆիլոքսը պարունակում է նույն ակտիվ միացությունը, սակայն այն կարող եք կիրառել տանը: Երբեք մի փորձեք կիրառել Պոդոֆիլոքսը ներսից: Բացի այդ, այս դեղամիջոցը խորհուրդ չի տրվում օգտագործել հղիության ընթացքում: Կողմնակի ազդեցությունները կարող են ներառել մաշկի մեղմ գրգռվածություն, խոցեր կամ ցավ:
- Տրիքլորքացախաթթու. այս քիմիական բուժումը այրում է սեռական գորտնուկները և կարող է օգտագործվել ներքին գորտնուկների դեպքում: Կողմնակի ազդեցությունները կարող են ներառել մաշկի մեղմ գրգռվածություն, խոցեր կամ ցավ:
- Սինեկատեչինս (Վերեգեն). այս նրբաքսուքն օգտագործվում է արտաքին սեռական օրգանների գորտնուկների և հետացքի մեջ դրա դրա շրջակայքում գորտնուկների բուժման համար: Կողմնակի ազդեցությունները, ինչպիսիք են մաշկի կարմրությունը, քորը կամ այրումը և ցավը, հաճախ թեթև են:
Մի՛ փորձեք սեռական օրգանների գորտնուկները բուժել դեղատոմս չպահանջող գորտնուկը հեռացնելու միջոցներով: Այս դեղամիջոցները նախատեսված չեն սեռական օրգանների համար օգտագործման համար:
Վիրահատական և այլ միջամտություններ
Ձեզ կարող է անհրաժեշտ լինել վիրահատություն՝ հեռացնելու ավելի մեծ գորտնուկները, գորտնուկները, որոնք չեն արձագանքում դեղամիջոցներին կամ, եթե հղի եք, գորտնուկները, որոնց ազդեցությանը ձեր երեխան կարող է ենթարկվել ծննդաբերության ժամանակ: Վիրաբուժական տարբերակները ներառում են հետևյալը:
- Սառեցում հեղուկ ազոտով (կրիոթերապիա). սառեցումն ազդում է` առաջացնելով բշտիկներ ձեր գորտնուկի շուրջ: Երբ ձեր մաշկը լավանում է, վնասվածքները հեռանում են, ինչը թույլ է տալիս նոր մաշկ առաջանալ: Ձեզ կարող է անհրաժեշտ լինել կրկնել բուժումը: Հիմնական կողմնակի ազդեցությունները ներառում են ցավ և այտուց:
- Էլեկտրոկոագուլյացիա. այս միջամտությունն օգտագործում է էլեկտրական հոսանք՝ գորտնուկներն այրելու համար: Բուժումից հետո դուք կարող եք որոշակի ցավ և այտուց ունենալ:
- Վիրահատական հեռացում. ձեր բժիշկը կարող է օգտագործել հատուկ գործիքներ՝ գորտնուկները կտրելու համար: Այս բուժման համար ձեզ անհրաժեշտ կլինի տեղային կամ ընդհանուր անզգայացում, և դուք կարող եք դրանից հետո ցավ ունենալ:
- Լազերային բուժումներ. այս մոտեցումը, որն օգտագործում է ինտենսիվ լույսային փունջ, կարող է թանկ լինել և սովորաբար վերապահված է լայնածավալ և դժվար բուժվող գորտնուկների համար: Կողմնակի ազդեցությունները կարող են ներառել սպի և ցավ:
Հոդվածը հրապարակվել է՝ 13-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024