Գրադարան
Սեռական գորտնուկներ. ախտանիշներ

1 րոպե
Սեռական գորտնուկները սովորաբար անցավ են: Դրանք կարող են լինել սրածայր, տափակ կամ հայտնվել խմբերով:
Կանանց մոտ սեռական գորտնուկները կարող են աճել ամոթույքի (վուլվայի), հեշտոցի պատերի, արտաքին սեռական օրգանների և հետանցքի միջև ընկած հատվածում, հետանցքային ուղու և արգանդի վզիկի վրա: Տղամարդկանց մոտ դրանք կարող են առաջանալ առնանդամի ծայրի (գլխիկի) կամ մարմնի, փոշտի կամ հետանցի վրա:
Սեռական գորտնուկները նաև կարող են զարգանալ վարակված անձի հետ բերանային (օրալ) սեռական շփում ունեցող մարդու բերանում կամ կոկորդում:
Սեռական գորտնուկների գանգատներն ու ախտանիշները ներառում են՝
- փոքր, մարմնագույն, շագանակագույն կամ վարդագույն այտուցներ ձեր սեռական շրջանում
- ծաղկակաղամբի տեսք, որն առաջանում է միմյանց մոտ գտնվող մի քանի գորտնուկների պատճառով
- քոր կամ անհանգստություն ձեր սեռական շրջանում
- արյունահոսություն սեռական հարաբերության ժամանակ:
Սեռական գորտնուկները կարող են լինել այնքան փոքր և տափակ, որ անտեսանելի լինեն: Հազվադեպ, սակայն ճնշված իմունային համակարգ ունեցող մարդու մոտ սեռական գորտնուկները կարող են բազմանալ` վերածվելով մեծաքանակ խմբերի (կլաստերների):
Ե՞րբ դիմել բժշկին
Այցելեք բժշկին, եթե դուք կամ ձեր զուգընկերը սեռական օրգանների հատվածում գոյացություններ կամ գորտնուկներ ունեք:
Հոդվածը տեղադրվել է՝ 13-05-2023 վերանայվել է՝ 13-05-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: