Գրադարան
Լյամբլիոզ. բարդություններ

1 րոպե
Լյամբլիայի վարակը զարգացած արդյունաբերական երկրներում գրեթե երբեք մահացու չէ:
Սակայն լյամբլիոզը կարող է առաջացնել երկարատև ախտանիշներ և լուրջ բարդություններ, հատկապես նորածինների և երեխաների մոտ: Ամենատարածված բարդությունները ներառում են հետևյալը:
- Ջրազրկում. հաճախ ծանր փորլուծության հետևանքով զարգանում է ջրազրկում, երբ օրգանիզմը բավարար ջուր չունի իր բնականոն գործառույթներն իրականացնելու համար:
- Զարգացման հապաղում. լյամբլիայի վարակից առաջացած քրոնիկ փորլուծությունը կարող է հանգեցնել թերսնուցման և վնասել դանդաղեցնել երեխաների ֆիզիկական և մտավոր զարգացումը:
- Լակտոզային անտանելիություն (անհանդուրժողականություն). լյամբլիայի վարակով բազմաթիվ մարդկանց մոտ առաջանում է կաթնաշաքարի (լակտոզի) նմատմամբ անտանելիություն՝ կաթում առկա շաքարը ճիշտ մարսելու անկարողություն: Խնդիրը կարող է պահպանվել վարակի վերացումից երկար ժամանակ անց:
Հոդվածը տեղադրվել է՝ 06-04-2023 վերանայվել է՝ 06-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: