Լյամբլիա վարակ ունեցող որոշ մարդիկ երբեք չեն ունենում գանգատներ կամ ախտանիշներ, ինչը բնավ չի նշանակում, որ նրանք չեն կարող կղանքով տարածել մակաբույծը:
Նրանք, ովքեր հիվանդանում են, գանգատներն ու ախտանիշները սովորաբար ի հայտ են գալիս վարակվելուց մեկից երեք շաբաթ անց և կարող են ներառել՝
- ջրիկ, երբեմն՝ գարշահոտ փորլուծություն, որը կարող է փոխարինվել փափուկ, ճարպոտ կղանքով
- հոգնածություն
- ստամոքսի կծկանքային (սպաստիկ) ցավեր և փքվածություն (փորափքանք կամ մետեորիզմ)
- գազեր
- սրտխառնոց
- քաշի կորուստ:
Լյամբլիոզի գանգատներն ու ախտանիշները կարող են տևել երկուսից մինչև վեց շաբաթ, սակայն որոշ մարդկանց մոտ դրանք կարող են ձգձգվել ավելի երկար կամ կրկնվել:
Ե՞րբ դիմել բժշկին
Զանգեք ձեր բժշկին, եթե ունեք թուլացած կղանք, ստամոքսի կծկանքներ (սպազմ) ու փքվածություն, ինչպես նաև մեկ շաբաթից ավելի տևող սրտխառնոց կամ եթե ջրազրկվել եք: Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե դուք կամ ձեր երեխան լյամբլիոզով վարակվելու ռիսկի տակ եք, օրինակ, ունեք երեխա խնամքի կենտրոնում կամ վերջերս մեկնել եք մի տարածաշրջան, որտեղ վարակը տարածված է կամ էլ դուք կամ ձեր երեխան ջուր եք կուլ տվել լճից կամ գետից:
Հոդվածը հրապարակվել է՝ 05-04-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024