Ձեզ կամ ձեր երեխային ջերմային ցանից կամ քրտնախաշից պաշտպանելու համար փորձեք հետևյալ խորհուրդները:
- Շոգ եղանակին հագեք ազատ, թեթև հագուստ, որը ներծծում է մաշկից խոնավությունը: Նորածիններին շատ բարուաշորերով մի՛ փաթաթեք:
- Շոգ եղանակին սահմանափակեք ֆիզիկական ակտիվությունը։ Մնացեք ստվերում կամ օդափոխվող շենքում։ Կամ օգտագործեք օդորակիչ:
- Պահեք ձեր քնելու տարածքը զով և լավ օդափոխվող:
- Խուսափեք նրբաքսուքներից (կրեմներից) և քսուքներից, որոնք կարող են փակել մաշկային ծակոտիները (որտեղ բացվում են քրտնագեղձերի ծորանները):
- Հնարավորության դեպքում և ձեր բժշկին նախապես տեղեկացնելով խուսափեք քրտնարտադրություն առաջացնող դեղամիջոցներից, ինչպիսիք են Կլոնիդինը, բետա պաշարիչները (բետա-բլոկերներ) և օփիոիդները:
Հոդվածը հրապարակվել է՝ 02-02-2024
Վերջին վերանայում՝ 27-04-2024