Գրադարան

Հիրսուտիզմ. բարդություններ

Հիրսուտիզմ. բարդություններ

Time Read 1 րոպե

Մարմնի, հատկապես՝ դեմքի ավելորդ մազակալումը կարող է կանանց մոտ հուզական մեծ անհանգստություն ու ցավ պատճառել:

Որոշ կանայք ամաչում են անցանկալի մազեր ունենալու պատճառով: Ոմանց մոտ զարգացնում է ընկճվածություն (դեպրեսիա): Միևնույն ժամանակ, թեև հիրսուտիզմն ինքնին ֆիզիկական բարդություններ չի առաջացնում, հորմոնային անհավասարակշռության հիմքում ընկած պատճառը կարող է դա անել:

Եթե դուք ունեք հիրսուտիզմ և անկանոն դաշտան, հնարավոր է, որ ունեք պոլիկիստոզային ձվարանների համախտանիշ, որը կարող է արգելակել ձեր պտղաբերությունը: Կանայք, ովքեր հիրսուտիզմի բուժման համար որոշակի դեղամիջոցներ են ընդունում, պետք է խուսափեն հղիությունից՝ բնածին արատների վտանգի պատճառով:

Հոդվածը տեղադրվել է՝ 28-02-2023 վերանայվել է՝ 06-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով