Հիրսուտիզմը կոշտ կամ մուգ մազակալումն է, որը հայտնվում է մարմնի վրա, որտեղ կանայք սովորաբար մազեր չունեն՝ հիմնականում դեմքի, կրծքավանդակի, ստորորովայնի, ազդրերի ներքին մասի և մեջքի վրա:
Մարդիկ ունեն ամենատարբեր կարծիքներ այն մասին, թե ինչն է համարվում մազերի հավելյալ աճ:
Երբ արական սեռական հորմոնների՝ անդրոգենների բարձր մակարդակը առաջացնում է հիրսուտիզմ, ժամանակի ընթացքում կարող են զարգանալ այլ նշաններ, որը կոչվում է վիրիլիզացիա: Վիրիլիզացիայի նշանները կարող են ներառել՝
- ձայնի հաստացում կամ կոպտացում
- ճաղատացում
- ակնե (պզուկներ)
- կրծքի չափերի փոքրացում
- մկանային զանգվածի ավելացում
- ծլիկի (կլիտորի) մեծացում:
Ե՞րբ դիմել բժշկին
Եթե կարծում եք, որ ձեր դեմքի կամ մարմնի վրա չափազանց կոպիտ մազեր ունեք, խոսեք ձեր բժշկի հետ բուժման տարբերակների մասին:
Դեմքի կամ մարմնի ավելցուկային մազերը հաճախ որևէ հիմնական առողջական խնդրի ախտանիշ են: Գնահատման համար դիմեք ձեր բժշկին, եթե մի քանի ամսվա ընթացքում զգում եք ձեր դեմքի կամ մարմնի վրա մազածածկույթի ուժեղացած կամ արագ աճ: Ձեզ կարող են ուղղորդել հորմոնային խանգարումների (ներզատաբան կամ էնդոկրինոլոգ) կամ մաշկային խնդիրների (մաշկաբան կամ դերմատոլոգ) ոլորտում մասնագիտացած բժշկի մոտ:
Հոդվածը հրապարակվել է՝ 28-02-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024