Ինքնօգնության մեթոդները, ինչպիսիք են ստորև նկարագրվածները, ժամանակավորապես հեռացնում են դեմքի և մարմնի անցանկալի մազերը կամ նվազեցնում դրանց տեսանելիությունը:
Ոչ մի ապացույց չկա, որ մազերի ինքնուրույն հեռացումը հանգեցնում է մազերի ավելի ուժեղ աճի:
- Պոկում. պոկելը լավ մեթոդ է մի քանի դուրս ցցված մազերը հեռացնելու համար, բայց օգտակար չէ մազերի մեծ տարածքը հեռացնելու համար: Պոկված մազերը սովորաբար նորից աճում են: Մազահեռացման այս մեթոդը կարող է իրականացվել պինցետներով, բարակ թելերով կամ դրա համար նախատեսված այլ սարքերով:
- Սափրում. սափրվելը արագ և էժան է, բայց պետք է պարբերաբար կրկնվի:
- Մոմային էպիլյացիա. սա ներառում է ձեր մաշկին տաք մոմ քսելը, որտեղ աճում են անցանկալի մազեր: Երբ մոմը պնդանում է, դուք պոկում եք այն ձեր մաշկից՝ միաժամանակ հեռացնելով մազերը: Մոմային էպիլյացիան արագորեն հեռացնում է մազերը մեծ տարածքից, սակայն այն կարող է առաջացնել ժամանակավոր խայթոց կամ ծակծկոցներ և երբեմն առաջացնել մաշկի գրգռում և կարմրություն:
- Դեպիլյացիա. քիմիական մազահեռացման միջոցները կիրառվում են մազակալած մաշկի վրա, որտեղ դրանք լուծում են մազերը։ Այս ապրանքները հասանելի են տարբեր ձևերով՝ գել, նրբաքսուք կամ լոսյոն: Դրանք կարող են գրգռել մաշկը և առաջացնել մաշկաբորբ (դերմատիտ): Արդյունքը պահպանելու համար դուք պետք է պարբերաբար կրկնեք դեպիլյացիան:
- Սպիտակեցում. գունաթափումը բացում է մազերի գույնը՝ դարձնելով այն ավելի քիչ նկատելի բաց մաշկ ունեցող մարդկանց մոտ: Մազերը սպիտակեցնող միջոցները, որոնք սովորաբար պարունակում են ջրածնի պերօքսիդ, կարող են առաջացնել մաշկի գրգռում: Սկզբում փորձարկեք որևէ արտադրանքը ձեր մաշկի փոքր տարածքի վրա:
Հոդվածը հրապարակվել է՝ 28-02-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024