Մարդկանց մեծամասնության համար, ովքեր ունենում են սուր եղնջացան և անգիոայտուց, ճշգրիտ պատճառը հնարավոր չէ բացահայտել:
Այնուամենայնիվ, հայտնի է, որ եղնջացանի և անգիոայտուցի ախտանիշները զարգանում են օրգանիզմում (պարարտ բջիջների կողմից) արտադրվող հիստամին կոչվող նյութի և միջնորդանյութերի ազդեցությամբ:
Այս վիճակները երբեմն առաջանում են հետևյալ պատճառներով:
- Մթերքներ. բազմաթիվ մթերքներ կարող են առաջացնել ռեակցիաներ զգայուն մարդկանց մոտ: Խեցեմորթները, ձուկը, գետնանուշը, ծառի ընկույզը, սոյան, ձուն և կաթը հաճախ հանդիպող պատճառներից են:
- Դեղեր. բազմաթիվ դեղամիջոցներ կարող են առաջացնել եղնջացան կամ անգիոայտուց, ներառյալ պենիցիլինները, Ասպիրինը, Իբուպրոֆենը (Ադվիլ, Մոտրին IB և այլն), Նապրոքսեն նատրիումը (Ալեվե) և արյան ճնշման դեղամիջոցները:
- Օդածին ալերգեններ. ծաղկափոշին և այլ ալերգենները, որոնք դուք շնչում եք, կարող են հրահրել եղնջացան, որը երբեմն ուղեկցվում է վերին և ստորին շնչուղիների ախտանիշներով:
- Միջատների խայթոցներ և վարակներ. սուր եղնջացանի և անգիոայտուցի այլ պատճառներ են միջատների խայթոցներն ու վարակները:
Ռիսկի գործոններ
Եղնջացանը և անգիոայտուցը տարածված են: Դուք կարող եք լինել եղնջացանի և անգիոայտուցի բարձր ռիսկի տակ, եթե՝
- նախկինում ունեցել եք եղնջացան կամ անգիոայտուցը
- ունեցել եք այլ ալերգիկ ռեակցիաներ
- ունեք եղնջացանի, անգիոայտուցի կամ ժառանգական անգիոայտուցի ընտանեկան պատմություն:
Հոդվածը հրապարակվել է՝ 20-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024