Գրադարան

Եղնջացան և անգիոայտուց. ինքնօգնություն

Եղնջացան և անգիոայտուց. ինքնօգնություն

Time Read 1 րոպե

Եթե ունեք թեթև եղնջացան կամ անգիոայտուց, այս խորհուրդները կարող են օգնել թեթևացնելու ձեր ախտանիշները:

  • Խուսափեք հրահրող գործոններից (տրիգերներից). դրանք կարող են ներառել սննդամթերք, դեղամիջոցներ, ծաղկափոշի, ընտանի կենդանիների թեփ, լատեքս և միջատների խայթոցներ: Եթե կարծում եք, որ ձեր եղնջացանն առաջացրել է դեղորայքը, դադարեցրեք այն օգտագործել և դիմեք ձեր բժշկին: Որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ սթրեսը կամ հոգնածությունը կարող են եղնջացան առաջացնել:
  • Օգտագործեք քորի դեմ սովորական դեղամիջոց. սովորական բերանային (օրալ) հակահիստամինները, ինչպիսիք են Լորատադինը (Ալավերտ, Կլարիտին և այլն), Ցետիրիզինը (Զիրտեկ Ալերգիա և այլն) կամ Դիֆենհիդրամինը (Բենադրիլ Ալերգիա և այլն), կարող են օգնել թեթևացնել քորը: Մտածեք, թե արդյոք դուք կարող եք նախընտրել այնպիսի տեսակ, որը քնկոտություն չի առաջացնում: Հարցրեք ձեր բժշկին տարբերակների մասին:
  • Տեղային սառը միջոցներ. տուժած տարածքը սառը անձեռոցիկով ծածկելը կամ դրա վրա մի քանի րոպե սառույցի խորանարդ քսելը կարող է օգնել քորի մեղմացմանը և կանխել քերծվածքները:
  • Հարմարավետ սառը լոգանք ընդունեք. ազատվեք քորից սառը ցնցուղով կամ լոգանքով: Որոշ մարդիկ կարող են նաև օգուտ քաղել սառը ջրով, որը ցողված է սոդայի կամ վարսակի ալյուրի փոշիով (Ավեենո և այլն), բայց սա լուծում չէ քրոնիկ քորի երկարատև վերահսկման համար:
  • Հագեք ազատ, հարթ գործվածքով բամբակյա հագուստ. խուսափեք կոպիտ, ամուր, քերծող կամ բրդից պատրաստված հագուստ կրելուց:
  • Պաշտպանեք ձեր մաշկն արևից. առատորեն արևապաշտպան միջոց քսեք դուրս գալուց մոտ կես ժամ առաջ: Երբ դրսում եք, ստվեր փնտրեք, որը կօգնի ազատվել անհարմարությունից:
Բուժում      

Հոդվածը տեղադրվել է՝ 20-05-2023 վերանայվել է՝ 20-05-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով