Եղնջացան
07-05-2018
2 րոպե

Եղնջացանը մաշկային ցան է, որն առաջանում է տարբեր պատճառներից՝ ալերգիկ ռեակցիա, դեղեր և տաքություն:
Ի՞նչ է եղնջացանը
Պատկերավոր ասած, եղնջացանը մաշկի ալերգիկ ցանավորումն է։ Նման դեպքերում ալերգիան կարող է զարգանալ տարբեր պատճառներից՝ ալերգեններից։ Որոշ դեպքերում եղնջացանի զարգացման պատճառը մնում է անհայտ:
Եղնջացանի պատճառները
Մաշկային ցանն առաջանում է օրգանիզմում արտադրվող «հիստամին» կոչվող նյութի ազդեցությամբ, որը պարարտ բջիջների կողմից արտադրվող և վիրուսների ու բակտերիաների դեմ իմունային համակարգի պատասխանին ուղղակիորեն մասնակցող սպիտակուց է:
Եղնջացանի ախտանիշները
Եղնջացանի հաճախ հանդիպող նշանը մաշկային ցանն է՝ հստակ եզրերով և կարմիր, շոշափելի, քոր եկող մաշկային տարրեր, որոնք կենտրոնում գունատ են:
Եղնջացանը կարող է հայտնվել մարմնի տարբեր տեղերում, լինել տարբեր չափի ու ձևի, սահմանափակվել մի շրջանում կամ տարածվել ողջ մարմնով մեկ:
Եղնջացանը սովորաբար ի հայտ է գալիս հանկարծակի և մի քանի ժամ անց ինքնուրույն անհետանում է, թեև որոշ դեպքերում կարող է նորից հայտնվել մարմնի այլ շրջաններում:
Եղնջացանի բուժումը
Եղնջացանի նշանները լիարժեք անհետանում են մի քանի օրվա ընթացքում: Նման դեպքերում բժիշկը կարող է նշանակել հակահիստամինային որևէ դեղ՝ մաշկային քորը մեղմացնելու համար:
Երբեմն եղնջացանը կարող է շարունակվել երկար ժամանակ։ Նման դեպքերում բժիշկը ձեզ կնշանակի լրացուցիչ դեղեր։
Հոդվածը վերանայվել է՝ 23-06-2021