Գրադարան
Եղնջացան և անգիոայտուց. բուժում

1 րոպե
Եթե ձեր ախտանշանները թեթև են, դուք կարող եք բուժման կարիք չունենալ:
Եղնջացանը և անգիոայտուցը հաճախ ինքնուրույն անցնում են: Սակայն բուժումը կարող է ազատել ուժեղ քորից, լուրջ անհարմարավետությունից կամ ախտանիշներից, որոնք պահպանվում են:
Դեղորայքային բուժում
Եղնջացանի և անգիոայտուցի բուժումը կարող է ներառել դեղերը:
- Քորի դեմ դեղամիջոցներ. եղնջացանի և անգիոայտուցի ստանդարտ բուժումն այն հակահիստամիններն են, որոնք ձեզ քնկոտ չեն դարձնում: Այս դեղամիջոցները նվազեցնում են քորը, այտուցը և ալերգիայի այլ ախտանիշները: Դրանք հասանելի են առանց դեղատոմսի և դեղատոմսով:
- Իմունային համակարգը ճնշող դեղեր. եթե հակահիստամիններն արդյունավետ չեն, ձեր բժիշկը կարող է նշանակել դեղամիջոց, որը կարող է հանգստացնել գերակտիվացած իմունային համակարգը:
- Ժառանգական անգիոայտուցի դեղեր. եթե ունեք անգիոայտուցի այն տեսակը, որն առաջանում է ընտանիքներում, ձեզ կարող են նշանակել դեղեր՝ ձեր ախտանշանները թեթևացնելու և ձեր արյան մեջ որոշակի սպիտակուցների մակարդակները պահելու այնպիսի միջակայքում, որը չի առաջացնում ախտանիշներ:
- Հակաբորբոքային դեղեր. ծանր եղնջացանի կամ անգիոայտուցի դեպքում բժիշկները կարող են նշանակել բերանային (օրալ) կորտիկոստերոիդ դեղամիջոցով (օրինակ՝ Պրեդնիզոնով) կարճատև բուժում՝ այտուցը, բորբոքումն ու քորը նվազեցնելու համար:
Արտակարգ իրավիճակներ
Եղջնացանի կամ անգիոայտուցի ծանր գրոհի դեպքում ձեզ կարող է անհրաժեշտ լինել շտապ բուժօգնություն, այդ թվում՝ Էպինեֆրինի (Ադրենալինի) շտապ ներարկում: Եթե դուք լուրջ ռեակցիա եք ունեցել կամ ձեր ռեակցիաները կրկնվում են՝ չնայած բուժմանը, ձեր բժիշկը կարող է ձեզ գրչանման սարք նշանակել, որը թույլ կտա արտակարգ իրավիճակներում ինքնուրույն ինքներդ ձեզ ներարկել Էպինեֆրին:
Հոդվածը տեղադրվել է՝ 20-05-2023 վերանայվել է՝ 09-11-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: