Գրադարան

Ստամոքսի խանգարում․ պատճառներ

Ստամոքսի խանգարում․ պատճառներ

Time Read 1 րոպե

Ստամոքսի կամ մարսողության խանգարումն ունի բազմաթիվ հնարավոր պատճառներ:

Հաճախ այն կապված է ապրելակերպի հետ և կարող է խթանվել սննդից, խմիչքից կամ դեղորայքից: Ստամոքսի խանգարման ընդհանուր պատճառները ներառում են հետևյալը՝

  • չափից մեծ քանակներով կամ չափազանց արագ ուտելը
  • ճարպոտ, յուղոտ կամ կծու սնունդ
  • չափից շատ կոֆեին, ալկոհոլ, շոկոլադ կամ գազավորված ըմպելիքներ
  • ծխելը
  • անհանգստություն կամ տագնապ
  • որոշակի հակաբիոտիկներ, ցավազրկողներ և երկաթի հավելումներ:

Վիճակը, որը հայտնի է որպես ֆունկցիոնալ կամ ոչ խոցային դիսպեպսիա և կապված է գրգռված աղիքի համախտանիշի հետ, ստամոքսի խանգարման շատ տարածված պատճառ է:

Երբեմն ստամոքսի խանգարումը պայմանավորված է այլ հիվանդություններով կամ վիճակներով, այդ թվում՝

  • ստամոքսի բորբոքում (գաստրիտ)
  • պեպտիկ խոցեր
  • ցելիակա
  • լեղապարկի քարեր
  • փորկապություն
  • ենթաստամոքսային գեղձի բորբոքում (պանկրեատիտ)
  • ստամոքսի քաղցկեղ
  • աղիների խցանում (անանցանելիություն)
  • աղիներում արյան հոսքի նվազում (աղիքային իշեմիա)
  • շաքարային դիաբետ
  • վահանաձև գեղձի հիվանդություն
  • հղիություն:

Հոդվածը տեղադրվել է՝ 19-02-2023 վերանայվել է՝ 31-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով