Գրադարան

Ստամոքսի խանգարում․ ախտանիշներ

Ստամոքսի խանգարում․ ախտանիշներ

Time Read 2 րոպե

​Եթե ​​դուք ունեք ստամոքսի կամ մարսողության խանգարում, կարող եք նշել հետևյալ գանգատները:

  • Ուտելիս վաղ կշտանալու զգացում. դուք ձեր կերակուրից շատ չեք կերել, սակայն արդեն կուշտ եք զգում և գուցե չկարողանաք ավարտել ուտելը:
  • Ուտելուց հետո անհարմար լցվածություն. հագեցվածության զգացումը տևում է ավելի երկար, քան պետք է։
  • Անհանգստություն որովայնի վերին մասում. դուք զգում եք թեթևից մինչև ուժեղ ցավ ձեր կրծոսկրի ստորին մասի և պորտի միջև ընկած հատվածում:
  • Որովայնի վերին մասում այրոցի զգացում. դուք զգում եք անհարմար ջերմություն կամ այրոցի զգացում ձեր կրծոսկրի ստորին մասի և պորտի միջև ընկած հատվածում:
  • Որովայնի վերին մասում փքվածություն. դուք զգում եք ձգվածության անհարմար զգացում ձեր որովայնի վերին հատվածում:
  • Սրտխառնոց. դուք այնպիսի զգացողություն ունեք, կարծես ուզում եք փսխել:

Ավելի հազվադեպ գանգատներն ու ախտանիշները ներառում են փսխումը և գղտոցը:

Երբեմն ստամոքսի խանգարում ունեցող մարդկանց մոտ առաջանում է նաև այրոցք (изжога): Այրոցք ուտելու ընթացքում կամ դրանից հետո ձեր կրծոսկրի կենտրոնում ցավի կամ այրոցի զգացում է, որը կարող է ճառագայթվել դեպի պարանոցի կամ թիկունք:

Երբ դիմել բժշկին

Թեթև ստամոքսի խանգարումը սովորաբար անհանգստանալու պատճառ չէ: Խորհրդակցեք ձեր բժշկի հետ, եթե ձեր գանգատները շարունակվում են ավելի քան երկու շաբաթ:

Անմիջապես դիմեք ձեր բժշկին, եթե ցավն ուժեղ է կամ ուղեկցվում է հետևյալ լրացուցիչ ախտանիշներով՝

  • հանկարծակի քաշի կորուստ կամ ախորժակի բացկայություն
  • կրկնվող փսխումներ կամ արյունով փսխում
  • սև, ձութանման կղանք
  • կուլ տալու հետ կապված խնդիրներ, որոնք աստիճանաբար վատանում են
  • հոգնածություն կամ թուլություն, որը կարող է վկայել սակավարյունության մասին (անեմիա):

Դիմեք անհետաձգելի բուժօգնության, եթե ունեք՝

  • շնչարգելություն կամ հևոց, քրտնարտադրություն կամ ցավ կրծքավանդակում, որը տարածվում է ծնոտի, պարանոցի կամ ձեռքի վրա
  • ցավ կրծքավանդակում ֆիզիկական կամ հոգեբանական լարվածության ժամանակ (սթրես)։

Հոդվածը տեղադրվել է՝ 19-02-2023 վերանայվել է՝ 31-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով