Գրադարան
Ստամոքսի խանգարում․ ինքնօգնություն

2 րոպե
Թեթև մարսողության խանգարման ժամանակ ապրելակերպի փոփոխությունները հաճախ օգտակար են։
Փորձեք ձեր ապրելակերպի մեջ կատարել հետևյալ «շտկումները»:
- Կերեք ավելի փոքր չափաբաժնով սնունդ, բայց՝ ավելի հաճախակի. մի՛ շտապեք և ծամեք ձեր սնունդը դանդաղ և մանրակրկիտ:
- Խուսափեք նպաստող գործոններից. յուղոտ և կծու սնունդը, մշակված մթերքները, գազավորված ըմպելիքները, կոֆեինը, ալկոհոլը և ծխելը կարող են նպաստել ստամոքսի խանգարման առաջացմանը:
- Պահպանեք առողջ քաշ. ավելորդ կիլոգրամները ճնշում են ձեր որովայնը՝ բարձրացնելով ստամոքսը և առաջացնելով թթու ստամոքսյահյութի վերադարձ դեպի կերակրափող:
- Զբաղվեք կանոնավոր վարժանքներով. ֆիզիկական վարժանքներն օգնում են ձեզ խուսափել ավելորդ քաշից և նպաստում են ավելի լավ մարսողությանը:
- Կառավարեք ձեր սթրեսը. Ստեղծեք ճաշելու հանգիստ միջավայր: Փորձեք ռելաքսացիայի մեթոդներ, ինչպիսիք են խորը շնչառությունը, մեդիտացիան կամ յոգան: Ժամանակ անցկացրեք այն բաների վրա, որոնք ձեզ դուր են գալիս: Շատ քնեք։
- Փոխեք ձեր դեղերը. ձեր բժշկի թույլտվությամբ դադարեցրեք կամ կրճատեք ցավազրկողների կամ այլ դեղամիջոցների օգտագործումը, որոնք կարող են գրգռել ձեր ստամոքսի լորձաթաղանթը: Եթե դա հնարավոր չէ, համոզվեք, որ այս դեղամիջոցներն ընդունեք սննդի հետ միասին:
Այլընտրանքային բժշկություն
Այլընտրանքային և օժանդակող բուժումները երկար տարիներ օգտագործվել են ստամոքսի խանգարումը թեթևացնելու համար, թեև դրանց արդյունավետությունը տարբեր անձանց մոտ տարբեր է: Այս բուժումները ներառում են հետևյալը:
- Բուսաբուժություն, ներառյալ՝ սովորական անանուխ (мята перечная), անանուխի և քիմիոնի (тмин) յուղերի համադրություն կամ ռիկկունշիտո (rikkunshito) կոչվող ճապոնական բուսական բանաձև:
- STW 5 (Իբերոգաստ)՝ հեղուկ հավելում, որը պարունակում է ինը խոտաբույսերի արտամզվածքև կարող է նվազեցնել ստամոքսի թթվի արտադրությունը:
- Ասեղնաբուժություն, որը կարող է ազդել՝ արգելափակելով դեպի գլխուղեղ ցավի ազդանշաններ տեղափոխող նյարդերի ուղիները:
- Հոգեթերապիա, ներառյալ՝ վարքագծի ձևափոխում, ռելաքսացիայի մեթոդներ, կոգնիտիվ վարքաբանական թերապիա և հիպնոթերապիա, որոնք հաճախ բավականին օգտակար են:
Հավելումներ ընդունելուց առաջ միշտ խորհրդակցեք ձեր բժշկի հետ՝ համոզվելու, որ դուք ընդունում եք անվտանգ չափաբաժին և որ հավելումը բացասաբար չի փոխազդի որևէ ձեր օգտագործած որևէ դեղամիջոցի հետ:
Հոդվածը տեղադրվել է՝ 19-02-2023 վերանայվել է՝ 31-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: