Գրադարան
Ստամոքսի խանգարում․ բուժում

1 րոպե
Ապրելակերպի փոփոխությունները կարող են օգնել ստամոքսի խանգարման թեթեևացմանը:
Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ հետևյալը`
- խուսափեք այն մթերքներից, որոնք առաջացնում են մարսողության խանգարում
- օրական հինգ կամ վեց փոքր ճաշ կերեք՝ երեք մեծ ճաշի փոխարեն
- նվազեցրեք կամ խուսափեք ալկոհոլի և կոֆեինի օգտագործումը
- խուսափեք որոշակի ցավազրկողներից, ինչպիսիք են Ասպիրինը, Իբուպրոֆենը (Ադվիլ, Մոտրին IB և այլն) և Նապրոքսեն (Ալեվե)
- ստամոքսի խանգարում առաջացնող դեղամիջոցների այլընտրանքների որոնում
- սթրեսի և անհանգստության վերահսկում:
Եթե ձեր ստամոքսի խանգարումը շարունակվում է, դեղամիջոցները կարող են օգնել: Ընդհանուր առմամբ, դեղատոմս չպահանջող անտացիդներն առաջին ընտրությունն են: Այլ տարբերակները ներառում են հետևյալը:
- Պրոտոնային պոմպի արգելակիչներ (ինհիբիտորներ) (ՊՊԱ), որոնք կարող են նվազեցնել ստամոքսի թթվայնությունը: ՊՊԱ-ներ կարող են առաջարկվել հատկապես այն դեպքում, երբ ստամոքսի խանգարումն ուղեկցվում է այրոցքով (изжога):
- H2 ընկալիչների պաշարիչներ (բլոկատորներ), որոնք կարող են նաև նվազեցնել ստամոքսի թթվայնությունը:
- Պրոկինետիկներ, որը կարող է օգտակար լինել, եթե ձեր ստամոքսը դանդաղ է դատարկվում:
- Հակաբիոտիկներ, որոնք կարող են օգնել, եթե ձեր ստամոքսի խանգարման պատճառը հելիկոբակտերի պիլորի (H. pylori) բակտերիաներն են:
- Հակադեպրեսանտներ կամ տագնապամարիչ դեղամիջոցներ, որոնք կարող են թեթևացնել ստամոքսի խանգարումից առաջացած անհանգստությունը՝ նվազեցնելով ձեր ցավի զգացումը:
Հոդվածը տեղադրվել է՝ 19-02-2023 վերանայվել է՝ 31-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: