Գրադարան
Ստամոքսի խանգարում․ ախտորոշում

1 րոպե
Ձեր բժիշկը, ամենայն հավանականությամբ, կսկսի ձեր գանգատները լսելուց և ձեր հիվանդության պատմության մասին հարցեր տալուց, որից հետո ձեզ մանրակրկիտ կզննի:
Այդ գնահատումները կարող են բավարար լինել, եթե ձեր ստամքսի խանգարումը թեթև է, և դուք չեք զգում որոշակի ախտանիշներ, ինչպիսիք են քաշի կորուստը և կրկնվող փսխումները:
Սակայն, եթե ձեր ստամոքսի խանգարումը հանկարծակի է սկսվել, և դուք նշում եք ծանր գանգատներ կամ 55 տարեկանից մեծ եք, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ հետևյալ հետազոտությունները:
- Լաբորատոր թեստեր՝ սակավարյունության (անեմիա) կամ այլ նյութափոխանակության խանգարումների ստուգման համար։
- Շնչառության և կղանքի թեստեր՝ ստուգելու հելիկոբակտեր պիլորի (H. pylori) բակտերիան, որը կապված է ստամոքսի խանգարում առաջացնող պեպտիկ խոցի հետ:
- Էնդոսկոպիա՝ վերին մարսողական խողովակի անկանոնությունները (անոմալիաները) ստուգելու համար, հատկապես ավելի համառ ախտանիշներով տարեց մարդկանց մոտ: Լաբորատոր անալիզի համար կարող է վերցվել հյուսվածքի նմուշ (բիոպսիա):
- Պատկերային թեստեր (ռենտգեն կամ ԿՏ սքան)՝ աղիքային խանգարման կամ այլ խնդիր ստուգելու համար:
Հոդվածը տեղադրվել է՝ 19-02-2023 վերանայվել է՝ 31-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: