Ծնոտի ուռուցքները և կիստաները համեմատաբար հազվադեպ հանդիպող գոյացություններ կամ ախտահարումներ են, որոնք զարգանում են ծնոտի ոսկորում կամ բերանի և դեմքի փափուկ հյուսվածքներում:
Ծնոտի ուռուցքները և կիստաները, որոնք երբեմն, կախված ծագումից, կոչվում են օդոնտոգենիկ կամ ոչ օդոնտոգենիկ, կարող են մեծապես տարբերվել իրենց չափերով և ծանրության աստիճանով: Այս գոյացությունները սովորաբար ոչ քաղցկեղային են (բարորակ), սակայն կարող են լինել ագրեսիվ և մեծանալ, տեղաշարժել կամ քայքայել շրջակա ոսկորը, հյուսվածքը և ատամները:
Ծնոտի ուռուցքների և կիստաների բուժման տարբերակները տարբեր են՝ կախված աճի կամ ախտահարման տեսակից, աճի փուլից և ախտանիշներից: Բերանի, ծնոտի և դեմքի (բերանային և դիմածնոտային) վիրաբույժները հաճախ կարող են բուժել ձեր ծնոտի ուռուցքը կամ կիստան վիրահատության միջոցով կամ որոշ դեպքերում՝ դեղամիջոցների կամ վիրահատության և դեղամիջոցների զուգակցմամբ:
Հոդվածը հրապարակվել է՝ 20-01-2024
Վերջին վերանայում՝ 27-04-2024