Ծնոտի ուռուցքների և կիստաների բուժման տարբերակները տարբեր են՝ կախված ձեր ունեցած ախտահարման տեսակից, գոյացության աճի փուլից և ձեր ախտանիշներից:
Բուժող բժիշկները նաև հաշվի են առնում ձեր բուժման նպատակները և բուժման առաջարկությունների վերաբերյալ ձեր անձնական նախապատվությունները:
Ծնոտի ուռուցքների և կիստաների բուժումը հիմնականում ներառում է վիրահատական միջամտություն: Որոշ դեպքերում բուժումը կարող է լինել դեղորայքի նշանակում կամ վիրահատության և դեղորայքային բուժման զուգակցում։
Վիրահատության ընթացքում վիրաբույժը հեռացնում է ձեր ծնոտի ուռուցքը կամ կիստան, որը կարող է ներառել մոտակա ատամների, հյուսվածքների և ծնոտի ոսկորների հեռացում, և հեռացված զանգվածի (նմուշի) ուղարկում լաբորատորոր հետազոտության: Բժիշկ-ախտաբանը (պաթոլոգ) տեղում հետազոտում է հեռացված հյուսվածքը (վերվիրահատական բիոպսիա) և միջամտության ընթացքում հայտնում ախտորոշման մասին, որ վիրաբույժն անմիջապես օգտագործի այս տեղեկատվությունը:
Այլ բուժումները կարող են ներառել՝
- ծնոտոսկրի և այլ կառուցվածքների ռեկոնստրուկցիա
- ծնոտի որոշակի տեսակի ուռուցքների և կիստաների դեղորայքային բուժում
- օժանդակող բուժում և խնամք՝ ձեր կյանքի որակը, այդ թվում՝ անհրաժեշտ սննդանյութերի ստանալը, խոսքի և կլման գործառույթները պահպանելու կամ կորցրած ատամները փոխարինելու համար:
Բուժումից հետո երկարատև վերահսկողությունը և ստուգումները կարող են հասցեագրել ծնոտի ուռուցքների և կիստաների հնարավոր կրկնությունները: Կրկնության վաղ հայտնաբերումը կարևոր է, որ դրանք հնարավոր լինի ժամանակին և պատշաճ բուժել:
Հոդվածը հրապարակվել է՝ 20-01-2024
Վերջին վերանայում՝ 27-04-2024