Պատանեկան (յուվենիլ) իդիոպաթիկ կամ ռևմատոիդ արթրիտի ամենատարածված գանգատներն ու ախտանիշները հետևյալն են:
- Ցավ. թեև ձեր երեխան կարող է չբողոքել հոդացավից, դուք կարող եք նկատել, որ նա կաղում է, հատկապես առավոտյան կամ ննջելուց հետո:
- Այտուց. հոդերի այտուցվածությունը տարածված է, սակայն հաճախ առաջին անգամ նկատվում է ավելի մեծ հոդերի, օրինակ՝ ծկան այտուցը:
- Կարկամություն. դուք կարող եք նկատել, որ ձեր երեխան սովորականից ավելի անհաջող կամ ոչ սլացիկ շարժումներ է անում, հատկապես առավոտյան արթնանալուց (վաղորդյան կարկամություն) կամ ննջելուց հետո:
- Ջերմություն, այտուցված ավշային հանգույցներ և ցան. որոշ դեպքերում կարող է առաջանալ բարձր ջերմություն, այտուցված ավշային հանգույցներ կամ իրանի վրա ցան, որը սովորաբար ավելի է սաստկանում երեկոյան ժամերին:
Պատանեկան իդիոպաթիկ արթրիտը կարող է ախտահարել մեկ կամ բազմաթիվ հոդեր: Բժիշկները տարբերում են այս հիվանդության մի քանի տարբեր ձևեր, սակայն հիմնականները հետևյալ ենթատեսակներն են՝
- համակարգային՝ ջերմություն և այլ համակարգային նշաններ
- օլիգոարտիկուլյար՝ սակավաթիվ հոդերի ախտահարում
- պոլիարտիկուլյար՝բազմաթիվ հոդերի ախտահարում):
Այն, թե որ ենթատեսակն է ձեր երեխայի մոտ, կախված է ախտանիշներից, ախտահարված հոդերի քանակից և ջերմության ու ցանի դրսևորման աստիճանից:
Ինչպես արթրիտի (հոդաբորբի) մյուս ձևերը, պատանեկան իդիոպաթիկ արթրիտը բնորոշվում է փուլային ընթացքով՝ ախտադարձերով (ռեցեդիվ), երբ ախտանիշները սրվում կամ բռնկվում են և ախտադադարներ (ռեմիսիա), երբ ախտանիշները կարող են նվազագույն լինել:
Ե՞րբ դիմել բժշկին
Տարեք ձեր երեխային բժշկի մոտ, եթե նա մեկ շաբաթից ավելի ունի հոդացավ, հոդերի այտուց կամ կարկամություն, հատկապես, եթե նաև ջերմություն ունի:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024