Գրադարան

Կիֆոզ. պատճառներ

Կիֆոզ. պատճառներ

Time Read 1 րոպե

Առողջ ողնաշարը կազմող ոսկորները՝ ողները նման են սյունակի մեջ միմյանց վրա դասավորված գլանների:

Կիֆոզն առաջանում է, երբ մեջքի (թիկունքի) ողները դառնում են ավելի սեպաձև:

Ողնաշարի ձևը կարող է փոխվել հետևյալ պատճառներով:

  • Կոտրվածքներ. կոտրված ողները կարող են հանգեցնել ողնաշարի կորության: Կոմպրեսիոն (սեղմված) կոտրվածքները, որոնք կարող են առաջանալ թուլացած ոսկորում, ամենատարածվածն են: Թեթև կոմպրեսիոն կոտրվածքները հաճախ նկատելի գանգատներ կամ ախտանիշներ չեն առաջացնում:
  • Օստեոպորոզ. թույլ ոսկորները կարող են առաջացնել ողնաշարի թեքություն, հատկապես, եթե թուլացած ողնաշարում զարգանում են կոմպրեսիոն կոտրվածքներ: Օստեոպորոզն առավել հաճախ հանդիպում է տարեց կանանց և այն մարդկանց մոտ, ովքեր երկար ժամանակ ընդունել են կորտիկոստերոիդներ:
  • Միջողնային սկավառակի դեգեներացիա. փափուկ, կլորավուն սկավառակները գործում են որպես բարձիկներ ողնաշարի ողների միջև՝ ապահովելով ողների քիչ շարժունակությունը և ողնաշարի ճկունությունը: Տարիքի հետ այդ սկավառակները հարթվում և փոքրանում են, որը հաճախ վատթարացնում է կիֆոզը:
  • Շոյերմանի հիվանդություն. այս հիվանդությունը, որը նաև կոչվում է Շոյերմանի կիֆոզ, սովորաբար սկսվում է ակտիվ աճի ժամանակ, որը տեղի է ունենում մինչև սեռական հասունացումը: Այն ավելի հաճախ հանդիպում է տղա դեռահասների մոտ:
  • Այլ խնդիրներ. ողնաշարի ոսկորները, որոնք ճիշտ չեն զարգանում մինչև ծնվելը, կարող են առաջացնել բնածին կիֆոզ: Երեխաների կիֆոզը կարող է նաև կապված լինել որոշակի առողջական վիճակների հետ, ինչպիսին է Էլերս-Դանլոսի համախտանիշը:

Հոդվածը տեղադրվել է՝ 21-03-2021 վերանայվել է՝ 31-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով